Life

Դրեզդենում կողոպտել են «Կանաչ կամար» թանգարանը, որը հայտնի Է թանկարժեք իրերի հավաքածուով

1 րոպեի ընթերցում

Դրեզդենում կողոպտել են «Կանաչ կամար» թանգարանը, որը հայտնի Է թանկարժեք իրերի հավաքածուով
ԵՐԵՎԱՆ, 25 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դրեզդենում անհայտ կողոպտիչները թափանցել են «Կանաչ կամար» թանգարան, որտեղ պահվում Է Եվրոպայում գանձերի խոշորագույն հավաքածուն: Այդ մասին նոյեմբերի 25-ին հայտնել Է Deutsche Welle-ն՝ վկայակոչելով ոստիկանությանը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Bild հրատարակության տվյալներով՝ հանցագործները թանգարանից հափշտակել են ադամանդներ եւ այլ արժեքավոր իրեր: Վնասը կարող Է կազմել միլիոնավոր եվրո, նշում Է թերթը: Նրա տվյալներով՝ կողոպտիչները թանգարան են մտել պատուհանից՝ նախապես հոսանքազրկելով շենքը:

«Կանաչ կամար» թանգարանում պահվում Է ոսկուց, արծաթից եւ թանկարժեք քարերից պատրաստված ցուցանմուշներ, փղոսկրից եւ այլ թանկարժեք նյութերից ապրանքներ: Իր անվանումը թանգարանն ստացել Է այն բանի պատճառով, որ առաջ սրահներից մեկում գտնվում Էին դահանակականաչ գույնով ներկված սյուներ:

Գանձատունը լուրջ վնասվածքներ Էր ստացել Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ. դրա հավաքածուն երկար ժամանակ տեղավորված Էր Դրեզդենի «Ալբերտինում» կերպարվեստի թանգարանում: «Կանաչ կամարն» այցելուների առջեւ դռները բացել Է 2006 թվականի վերակառուցումից հետո, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում