Life

Չինաստանում կինը տասը կողոսկր Է ջարդել հազի նոպայի պատճառով

1 րոպեի ընթերցում

Չինաստանում կինը տասը կողոսկր Է ջարդել հազի նոպայի պատճառով

ԵՐԵՎԱՆ, 25 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինուհին տասը կողոսկր Է ջարդել հազի սաստիկ նոպայից հետո: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Daily Mail-ը: Նշվում Է, որ միջադեպից ոչ շատ առաջ բժիշկները կնոջ մոտ ասթմա Էին ախտորոշել: Մի օր գիշերը նա արթնացել Է կրծքի սաստիկ ցավից:

Բժիշկները ռենտգեն են արել եւ հայտնաբերել, որ նրա մոտ տասը կողոսկր Է ջարդված: Ինչպես պարզվել Է, դրա մեղավորը արեւայրուկի դեմ նախատեսված միջոցն Էր: Կինը երազում Էր գունատ մաշկ ունենալ եւ շատ ժամանակ Էր անցկացնում տանը՝ արեւի տակ չհայտնվելու համար:

Բացի դրանից, նա մշտապես օգտվում Էր քսուքից, որն արգելափակում Էր ուլտրամանուշակագույն ճառագայթումը: Դա հանգեցրել Է օրգանիզմում վիտամին D-ի պակասության, ինչի պատճառով ոսկորները շատ փխրուն են դարձել: Բժիշկները նշել են, որ դա նման առաջին միջադեպն Է իրենց պրակտիկայում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում