Life

Louis Vuitton-ի սեփականատերը 16,2 մլրդ դոլարով ձեռք Է բերել Tiffany ոսկերչական ընկերությունը

1 րոպեի ընթերցում

Louis Vuitton-ի սեփականատերը 16,2 մլրդ դոլարով ձեռք Է բերել Tiffany ոսկերչական ընկերությունը

ԵՐԵՎԱՆ, 25 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պերճանքի առարկաներ թողարկող ֆրանսիական ընկերությունների խումբը՝ LVMH - Louis Vuitton Moet Hennessy-ը, հաստատել Է Tiffany խոշորագույն անդրազգային ոսկերչական ընկերությունը 16,2 մլրդ դոլարով ձեռք բերելու վերաբերյալ տեղեկատվությունը: Այդ մասին LVMH-ը հայտնել Է հաղորդագրության մեջ, որը հրապարակվել Է նոյեմբերի 25-ի առավոտյան, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«LVMH-ը եւ Tiffany & Co.-ն հայտարարում են, որ վերջնական համաձայնության են հասել Tiffany-ի ձեռքբերման շուրջ՝ մեկ բաժնետոմսի դիմաց 135 դոլար գնով: Գործարքի արժեքը կազմում Է շուրջ 14,7 մլրդ եվրո կամ 16,2 մլրդ դոլար»,-ասվում Է հայտարարության մեջ: Ընկերությունների ֆրանսիական խումբը նշում Է, որ այս ձեռքբերումն իրեն թույլ կտա ամրապնդել դիրքերը ԱՄՆ-ի շուկայում, ինչպես նաեւ նոր որակ ապահովել ժամացույցների եւ ոսկերչական իրերի իր բիզնեսում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում