Հասարակական

Փաստաբան Չամսարյանի համակարգիչն առգրավում են. ԱԱԾ-ն հայտարարություն կտարածի

1 րոպեի ընթերցում

 Փաստաբան Չամսարյանի համակարգիչն առգրավում են. ԱԱԾ-ն հայտարարություն կտարածի

ԵՐԵՎԱՆ, 25 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի արագ արձագանքման խումբը մեկնել է փաստաբան Հովհաննես Չամսարյանի փաստաբանական գրասենյակ, որտեղ գտնվում է ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննիչը՝ քրեական գործի շրջանակում փաստաբանի համակարգիչն առգրավելու նպատակով: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնեցին Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից:

Ազգային անվտանգության ծառայության մամուլի կենտրոնից հայտնեցին, որ դեպքի վերաբերյան մի փոքր ուշ հայտարարություն կտարածեն:

Օգտատեր Շուշան Թադևոսյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է, որ քննիչը ցանկանում է առգրավել փաստաբանՀովհաննես Չամսարյանի համակարգիչը մի քրեական գործի շրջանակներում, որտեղ վերջինս հանդես է եկել որպես վկաների ներկայացուցիչ: Նրա խոսքով` համակարգիչը պարունակում է փաստաբանական գաղտնիք, որն անձեռնամխելի է օրենքով:

Առայժմ հստակ տեղեկություններ չկան, թե քրեական որ գործի շրջանակներում է կատարվում առգրավումը, սակայն փաստաբան Չամսարյանն ակնարկել է, որ գործը կարող է կապված լինել «Աշտարակ կաթ» ընկերության հետ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում