Արցախ

Արցախի խորհրդարանին է ներկայացվել 2020 թվականի պետական բյուջեի նախագիծը

4 րոպեի ընթերցում

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 22 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Ազգային ժողովում նոյեմբերի 22-ին տեղի է ունեցել «Արցախի Հանրապետության 2020թ-ի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի ներկայացումը խորհրդարանի մշտական հանձնաժողովներին և խմբակցություններին: Նիստը վարել է ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արամ Գրիգորյանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժնից, ներկայացնելով երկրի գլխավոր ֆինանսական փաստաթուղթը՝ ֆինանսների նախարար Արթուր Հարությունյանը նշել է, որ 2020թ-ի բյուջետային քաղաքականությունն ուղղված է լինելու տնտեսական աճի խթանման և տնտեսությունում աճի ներուժի աստիճանական բարձրացմանը:

Մինչ 2020թ-ին նախատեսվող ֆինանսական ցուցանիշները ներկայացնելը՝ ֆինանսների նախարարը նշել է, որ 2019թ-ի մակրոտնտեսական ցուցանիշների զարգացումները, մասնավորապես՝ ինը ամսվա արդյունքներով արձանագրված10,4%տնտեսական աճը, թույլ են տալիս ընթացիկ տարում ակնկալել ավելի բարձր տնտեսական աճի տեմպ, քան պլանավորված էր 2019թ-ի պետական բյուջեի նախագծով:

Անդրադառնալով 2020թ-ի ֆինանսական փաստաթղթին՝ Արթուր Հարությունյանը նշել է, որ 2020թ-ին կանխատեսվող համախառն ներքին արդյունքը (ՀՆԱ) կկազմի375,6մլրդդրամ՝ ապահովելով8%իրական աճ, գնաճը՝ շուրջ3%:

«Եկամուտները գալիք տարում կկազմեն 120մլրդ 906,5մլն դրամ, ծախսերը՝ 120մլրդ 775,6մլն դրամ: Հավելուրդը (պրոֆիցիտ) նախատեսվում է 130,9մլն դրամ, որը կուղղվի նախկինում ներգրավված փոխառու միջոցների մարմանը»,-հայտնել է ֆինանսների նախարարը:

2020թ-ին, ընթացիկ տարվա համեմատ,2,6մլրդդրամով կնվազեն պետական բյուջեի սեփական եկամուտները՝ կազմելով55,1մլրդդրամ: Անկումը, ըստ նախարարի, պայմանավորված է հանքարդյունաբերության ոլորտից ակնկալվող հարկային եկամուտների նվազմամբ, որի հիմնական պատճառը պղնձի միջազգային գների և հանքաքարում պղնձի պարունակության նվազման միտումն է:

Ծախսերը կկազմեն120մլրդ 775,6մլն դրամ, որն ավել է ընթացիկ տարվա պետական բյուջեով նախատեսված ծախսից6,4մլրդդրամով:

Ֆինանսների նախարարի խոսքով՝ կավելանա սոցիալական ոլորտին հատկացվող գումարը, ինչը պայմանավորված է 2020թ-ի հունվարի 1-ից կենսաթոշակների բարձրացմամբ: Հիմնական բազային կենսաթոշակի չափը կհաշվարկվի18000 դրամ,2019-ի16000դրամիփոխարեն: Նախատեսվում է բարձրացնել նաև նվազագույն ամսական աշխատավարձի մակարդակը՝68000դրամ, 2019թ.-ի55000 դրամիփոխարեն:

2020թ-ի բյուջեով հունվարի 1-ից10%-ով կբարձրանան նաև հանրակրթական ուսումնական հաստատություններում աշխատող ուսուցիչների աշխատավարձերը:

Երկրի կենսագործունեությունն ապահովող բոլոր ոլորտների ֆինանսական կանխատեսումները ներկայացնելուց հետո ֆինանսների նախարարը պատասխանել է պատգամավորներ Հայկ Խանումյանի, Գագիկ Բաղունցի, Ալյոշա Գաբրիելյանի և Արթուր Թովմասյանի առաջադրած հարցերին:

Նիստին մասնակցել են նաև ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, ԱԺ նախագահի տեղակալ Վահրամ Բալայանը, պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը և գործադիր իշխանության պատասխանատուներ:

Հայերեն Русский

Հակոբ Սերոբյանն արժանացել է «Եվրոպական մարմնամարզության պատվավոր մրցավարի» կոչմանը

Իմ ադրբեջանցի գործընկերը մերժել է հանդիպման առաջարկս, բայց այն մնում է սեղանին. Սարգիս Խանդանյան

Սևանա լճի մակարդակը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ բարձր է մնում 17 սմ-ով

Հյուսիս-հարավի Քաջարան-Ագարակ ճանապարհի կառուցումն ակտիվ ընթացքի մեջ է

Իսրայելական հարվածների հետևանքով երկու շաբաթվա ընթացքում Գազայում զոհերի թիվը գերազանցել է 1000-ը

Գեղարքունիքի մարզի բուժհիմնարկներում մարտին ծնվել է 115 երեխա

Փրկարարները ջրհորից դուրս են բերել 51-ամյա քաղաքացու դին

ՌԴ-ն և Չինաստանը «հավերժ գործընկերներ» են. Վան Ին 3-օրյա այցով Մոսկվայում է

«Տելեգրամ»-ի միջոցով թմրամիջոցներ իրացրած հրազդանցի երիտասարդը ձերբակալվել է

Իսրայելն ամառվանից կսկսի արգելափակոցներ կառուցել Հորդանանի հետ սահմանին