Life

Գիտնականները պարզել են ուղեղի վաղաժամ ծերացման պատճառը

2 րոպեի ընթերցում

Գիտնականները պարզել են ուղեղի վաղաժամ ծերացման պատճառը

ԵՐԵՎԱՆ, 22 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բոստոնում Հարվարդի բժշկական դպրոցի բժշկական ֆակուլտետի գիտնականները պարզել են, որ միջին տարիքի մարդկանց մոտ նյութափոխանակային (մետաբոլիկ) համախտանիշը կարող Է ուղեղի վաղաժամ ծերացում առաջացնել: Հետազոտության արդյունքները հրապարակել Է MedicalXpress պորտալը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Նյութափոխանակային համախտանիշը բնորոշվում Է այնպիսի շեղումների ամբողջությամբ, ինչպիսիք են ճարպակալումը, հիպերտոնիան, շաքարի եւ խոլեստերինի բարձր մակարդակն արյան մեջ: Հետազոտողները կատարել են 37-ից մինչեւ 55 տարեկան ավելի քան 2100 տղամարդու եւ կնոջ մագնիսառեզոնանսային շերտագրություն: Բացի դրանից, փորձարկվողները կատարել են տրամաբանական մտածողության մի քանի թեստեր: Հետազոտության արդյունքների համաձայն՝ նյութափոխանակային համախտանիշով մարդկանց ուղեղի ծավալը եղել Է ավելի փոքր, քան լիովին առողջներինը: Ինչպես նշում են բժիշկները, այդ մարդկանց մոտ, որպես կանոն, բարձր Է շաքարախտի, դեմենցիայի եւ Ալցհայմերի հիվանդության զարգացման ռիսկը:

Նյութափոխանակային համախտանիշի կանխարգելման համար գիտնականները խորհուրդ են տվել հետեւել սննդակարգի, որը ներառում Է ձուկ, մրգեր, բանջարեղեն եւ ամբողջահատիկ մթերքներ: Նաեւ ուղեղի աշխատանքը բարելավում են կանոնավոր եւ չափավոր ինտենսիվ ֆիզիկական բեռնվածությունները, նշում են մասնագետները, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում