Facebook-ը կվերանայի իր մոտեցումը քաղաքական գովազդի զետեղման նկատմամբ. The Wall Street Journal

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Facebook-ը քննարկում Է սոցիալական ցանցի հարթակում քաղաքական գովազդի զետեղման նկատմամբ մոտեցման փոփոխության հնարավորությունը: Այդ մասին նոյեմբերի 21-ին հայտնել Է The Wall Street Journal թերթը՝ վկայակոչելով աղբյուրներ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Նրանց տվյալներով՝ վերջին շաբաթներին ընկերության ղեկավարությունը քննարկել Է քաղաքական գովազդի ընդգրկումը մեծացնելու հնարավորությունը: Այսպես, հրատարակության աղբյուրները պնդում են, որ ներկայում նվազագույն ընդգրկումը քաղաքական բնույթի հրապարակումների համար կազմում Է 100 մարդ: Facebook-ի ղեկավարությունը պլանավորում Է այդ շեմը հասցնել մի քանի հազարի: Հրատարակության կարծիքով՝ նման փոփոխությունն ավանդ կներդներ կեղծ տեղեկատվության տարածման դեմ ընկերության պայքարում:

Հրատարակությունը նշում Է, որ գովազդի նկատմամբ Facebook-ի մոտեցման մեջ փոփոխություններ մտցնելը կօգնի խուսափել այն բանից, որ քաղաքական հրապարակումները միտված լինեն բացառապես մարդկանց փոքր խմբերին:

Ավելի վաղ Facebook-ի ղեկավար եւ հիմնադիր Մարկ Ցուկերբերգն արտահայտվել Է համանուն սոցիալական ցանցի հարթակում քաղաքական գովազդ զետեղելու հնարավորությունները պահպանելու օգտին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հայերեն Русский

Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն

Սպիտակ տունը հայտարարել է, որ ընտրություններից հետո մտադիր չէ փոխել տնտեսական քաղաքականությունը

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է

Մարսի կորուսյալ աշխարհը, մոլորակների էվոլյուցիան ու տիեզերքում կյանքի որոնումները. հարցազրույց մոլորակագետ Բեթանի Էլմանի հետ

Ալեն Սիմոնյանը մասնակցել է «Խաղաղություն եւ անվտանգություն․ տարածաշրջանային փոխակերպվող իրողությունները» խորագրով քննարկմանը

Գևորգ Պապոյանն այցելել է «Hexa Machinery» մեքենաշինական գործարան՝ գործունեությանն ու առաջիկա ծրագրերին ծանոթանալու նպատակով

Կայացել է Հայաստանի և Վրաստանի պետական սահմանների սահմանագծման և սահմանազատման հարցերով հանձնաժողովների հանդիպումը

Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը

Կայացել է Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը

«Խաչքարերին նոր կյանք» ծրագիրը շարունակվում է Լոռու, Վայոց Ձորի և Արարատի մարզերում