Նախատեսվում է դատապարտյալներին արգելել հանձնուքներով ստանալ դեղեր՝ առանց բժշկի թույլտվության

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արդարադատության նախարարությունը առաջարկում է կալանավորված անձանց և դատապարտյալներին, բացառությամբ բաց ուղղիչ հիմնարկի դատապարտյալների, արգելել հանձնուքներով ստանալ դեղեր՝ առանց բժշկական ստորաբաժանման թույլտվության և բժշկական ցուցման: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով e-draft իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքը, նախարարությունը նաև առաջարկում է հստակեցնել քրեակատարողական հիմնարկներ դատապարտյալների դեղորայքի ստացման և պահման գործընթացը՝ դրա համար նախատեսելով բժշկական ստորաբաժանման թույլտվության և բժշկական ցուցման պարտադիր առկայություն: Բացի այդ, միասնականացնել բոլոր քրեակատարողական հիմնարկներում դատապարտյալների և կալանավորված անձանց կողմից դեղերի ստացմանը և պահմանը ներկայացվող պահանջները:

«Ներկայումս քրեակատարողական հիմնարկներում դատապարտյալների և կալանավորված անձանց կողմից ստացվող և նրանց մոտ պահվող դեղերի նկատմամբ վերահսկողության անհրաժեշտ և բավարար լծակների բացակայության պայմաններում խնդիրներ են առաջանում բժշկական ցուցման և համապատասխան բժշկական ստորաբաժանման վերահսկողության բացակայությամբ դեղերի մուտքը քրեակատարողական հիմնարկ և դատապարտյալների և կալանավորված անձանց կողմից դրանք իրենց մոտ պահելը արգելելու տեսանկյունից: Գործնականում անհնար է դառնում վերահսկողության իրականացումը դատապարտյալի կամ կալանավորված անձի կողմից առանց համապատասխան թույլտվության և բժշկական ցուցման դեղերի ստացման կամ նրանց մոտ պահելու նկատմամբ»,- նշված է նախագծում:

Այս խնդիրներին անդրադարձ է կատարվել նաև Մարդու իրավունքների պաշտպանի որպես կանխարգելման ազգային մեխանիզմի 2018 թվականի գործունեության վերաբերյալ տարեկան զեկույցում, որում մասնավորապես նշվում է, որ շարունակում է մտահոգիչ մնալ մերձավոր ազգականների կողմից առանց բժշկական ցուցման ազատությունից զրկված անձանց փոխանցվող դեղորայքի ընդունումը քրեակատարողական հիմնարկի կողմից: Մշտադիտարկման ընթացքում արձանագրվել են բազմաթիվ դեպքեր, երբ ազատությունից զրկված անձին քրեակատարողական հիմնարկի բժշկական սպասարկման բաժնի աշխատակցի կողմից փոխանցվել են դեղեր, կամ ազատությունից զրկված անձն իր մոտ դրանք պահել և ընդունել է՝ առանց բժշկական փաստաթղթերում այդ մասին համապատասխան բժշկական ցուցման առկայության (այդ թվում՝ ներարկման համար նախատեսված դեղամիջոցներ):

Ուստի, Պաշտպանը ընդգծել է անհրաժեշտությունը՝ վերահսկելու քրեակատարողական հիմնարկ դեղորայքը ընդունելու, հաշվառելու և ազատությունից զրկված անձին հանձնելու ընթացակարգը, սահմանելու ազատությունից զրկված անձանց իրենց կամ մերձավոր ազգականների հաշվին ձեռք բերված դեղամիջոցները քրեակատարողական հիմնարկներ ընդունելու հստակ մեխանիզմներ՝ առաջնորդվելով բժշկական համապատասխան ցուցմամբ ևչվնասելուսկզբունքով:

Հայերեն

«Օլիմպիակոս»-ը չպահպանեց հաղթական հաշիվը. Տիկնիզյանը չմասնակցեց խաղին

«Ինտեր»-ը հաղթանակ կորզեց «Նապոլի»-ի հետ խաղում. Մխիթարյանը մնաց պահեստայինների շարքում

Սեպտեմբերի 7-ի միջոցառումների անոնս

«Tour of Armenia» միջազգային հեծանվավազքի խորհրդանիշը կլինի եղնիկը

Հյուսիսային Եմենում սպանվել է հութիների՝ իրանցի և լիբանանցի ռազմական չորս խորհրդական

Հունաստանում ավիաշոուի ժամանակ F-4 Phantom կործանիչ է կործանվել

Հաքերները հրապարակել են Բեռլինի պետական կառույցներից գողացված շուրջ 1,4 միլիոն ֆայլ

ՄԱԿ-ը հավանություն է տվել Աֆրիկայի իրական չափերն արտացոլող աշխարհի քարտեզի կիրառմանը

2018-ի հեղափոխությունն՝ անմիջական մասնակցի ներկայացմամբ. կայացավ Արմեն Գրիգորյանի «Քայլ արա, մերժի՜ր Սերժին» գրքի շնորհանդեսը

Եթե յուրաքանչյուր տարի նման ծրագրեր մուտք գործեն Սրաշեն, գյուղացիների բեռը մեծապես կթեթևանա. շահառուն գոհ է ԿԽՄԿ-ից