Շրջակա միջավայրին հասցվել է 10 մլն դրամից ավելի վնաս. Մանրամասնում է տեսչական մարմինը

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից հոկտեմբերի 28-ից նոյեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում իրականացված ստուգումների, շրջայցերի, վարչական վարույթի գործերի քննության ընթացքում արձանագրվել է իրավախախտման 27 դեպք: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեցին Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնից, 19 դեպքով հաշվարկվել է 10.769.200 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 10 դեպքով նշանակվել 1.720.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Բուսական աշխարհի պահպանության ոլորտ

Արձանագրվել է 21 դեպք, որից 17-ով հաշվարկվել է 10.766.200 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 4-ով նշանակվել 460 հազար ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Լոռի՝ ապօրինի ծառահատման 3 դեպքով (3 բոխի, 2 կաղնի) հաշվարկվել է 619.500 ՀՀ դրամի, փայտանյութի ապօրինի տեղափոխման 3 դեպքով (0.6 խմ վառելափայտ, 1.9 խմ թափուկ վառելափայտ)՝ 55.800 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս։ Նախկինում արձանագրված ապօրինի ծառահատման 2 դեպքով նշանակվել է 200.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Տավուշ՝ ապօրինի ծառահատման 1 դեպքով (18 հաճարենի) հաշվարկվել է 4.896.000 ՀՀ դրամի, փայտանյութի ապօրինի տեղափոխման 5 դեպքով (24.8 խմ թափուկ վառելափայտ, 2 խմ վառելափայտ)՝ 476.400 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս։ Նախկինում արձանագրված փայտանյութի ապօրինի տեղափոխման 2 դեպքով նշանակվել է 260.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Երևան՝ ապօրինի ծառահատման 1 դեպքով (3 բալենի, 1 հացենի, 1 սև կտտկենի, 1 ուռենի) հաշվարկվել է 595.000 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս։

Սյունիք՝ ապօրինի ծառահատման 1 դեպքով (47 բոխի, 8 կաղնի, 1 հացենի) հաշվարկվել է 2.431.500 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս։

Գեղարքունիք՝ ապօրինի ծառահատման 3 դեպքով (12 կաղնի, 2 ցցաչոր կաղնի, 3 ցցաչոր հացենի, 1 ցցաչոր բոխի) հաշվարկվել է 1.692.000 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս։

Կենդանական աշխարհի պահպանության ոլորտ

Արարատ՝ խոշոր եղջերավոր անասունների ապօրինի արածեցման 2 դեպքով հաշվարկվել է 3.000 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, նշանակվել 160.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Մթնոլորտային օդի և ջրերի պահպանության, թափոնների տեղաբաշխման, հողերի օգտագործման և պահպանման ոլորտ

Իրականացվել է 4 ստուգում։ Լոռի` նախկինում «Վանշայն» ՍՊԸ-ում իրականացված ստուգման արդյունքում նշանակվել է 200.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ Կոտայք՝ «Հոթել Աղվերան» ՓԲԸ-ում իրականացված ստուգման արդյունքում նշանակվել է 300.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ Գեղարքունիք՝ «Գևորգյան Քոլեթ» ՍՊԸ-ում իրականացված ստուգման արդյունքում նշանակվել է 300.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ «Կարեն» ՍՊԸ-ում իրականացված ստուգման արդյունքում նշանակվել է 300.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

ՀՀ ԱՆ Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն ուղարկվել է 2 գործ (200.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք): Նշված ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե մուտքագրվել է 997.200 ՀՀ դրամ:

Հայերեն

«Դասական Եվրատեսիլ 2026» մրցույթի հաղթող Միհալ Ստոչելը հորդորեց երբեք չհանձնվել

«Դասական Եվրատեսիլ 2026» մրցույթում հաղթեց Լեհաստանը. Հայաստանը զբաղեցրեց 3-րդ հորիզոնականը

Քննչական կոմիտեն քննության առարկա կդարձնի ենթադրաբար ՌԴ-ից հարկադրանքով Հայաստան տեղափոխվող մարդկանց անուններով  ցուցակը

Դատախազությունը Դավիթ Ղազինյանին անձեռնմխելիությունից և ազատությունից զրկելու միջնորդություններ է ներկայացրել ԿԸՀ

Հակակոռուպցիոն կոմիտեն հայտնել է «Ուժեղ Հայաստան» դաշինքի անդամների կողմից ընտրակաշառք տալու նոր դեպք բացահայտելու մասին

Երկրաշարժ Սպիտակ քաղաքից 11 կմ հարավ-արևելք․ էպիկենտրոնում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3 բալ

ԿԸՀ-ն ընտրողներին հորդորել է քվեարկության օրը կրել այնպիսի հագուստ, որի վրա չլինի ընտրություններում գրանցված քաղաքական ուժերին համադրելի թիվ

Ստեփանավանի տարածաշրջանում կարկուտ է տեղացել․ վնասվել են ավտոմեքենաներ, տների տանիքներ, ծառեր

ՄԻՊ խորհրդի նիստում քննարկվել են երեխաների անձնական տվյալների պաշտպանության և հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հարցերը

Լավ հանդիպում ստացվեց, սակայն մեր լավագույն խաղը չէր. Եղիշե Մելիքյան