Իրավունք

Փոխվարչապետը հնարավոր է համարում սահմանադրական բարեփոխումների ներառումը իրենց օրակարգում

2 րոպեի ընթերցում

Փոխվարչապետը հնարավոր է համարում սահմանադրական բարեփոխումների ներառումը իրենց օրակարգում

ԵՐԵՎԱՆ, 20 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հնարավոր է համարում, որ իրենց օրակարգում լինի սահմանադրական բարեփոխումների իրականացման հարցը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Ավինյանն ասաց նոյեմբերի 20-ին, լրագրողների հետ զրույցում:

Սահմանադրական փոփոխությունները, կարծում եմ, հնարավոր է, լինեն մեր օրակարգում, բայց չեմ կարծում, որ միայն տեղային այս մեկ խնդրի ու ճգնաժամի հետ պետք է կապել սահմանադրական բարեփոխումները: Իրականում, սահմանադրական բարեփոխումները պետք է անցնեն համալիր ներառական և մասնակցային քննարկումներ, որպեսզի հասկանանք, թե որտեղ ունենք խնդիրներ, և ինչ լուծումներ են առաջարկվում»,- ասաց Ավինյանը:

ՀՀ Ազգային ժողովը հոկտեմբերի 4-ի նիստում փակ և գաղտնի քվեարկությամբ ընդունել էր «Սահմանադրական դատարանի դատավոր (անդամ) Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով Սահմանադրական դիմելու մասին» ԱԺ որոշման նախագիծը։ Որոշման նախագիծը նախաձեռնել էր «Իմ քայլը» խմբակցությունը, ԲՀԿ-ն հայտնել էր, որ չեն մասնակցելու քվեարկությանը, իսկ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը հայտնել էր կողմ քվեարկելու որոշման մասին:

Հոկտեմբերի 14-ին ՀՀ սահմանադրական դատարանը որոշում էր կայացրել «Ազգային ժողովի դիմումի հիման վրա՝ Սահմանադրական դատարանի դատավոր Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ» գործի քննությունը մերժել։

Նոյեմբերի 14-ին ՀՀ կառավարությունը հավանություն տվեց Սահմանադրական դատարանի դատավորների վաղ կենսաթոշակային համակարգի ներդրման նախագծին: Այս նախագծով, եթե մինչև 2020 թվականի հունվարի 31-ը Սահմանադրական դատարանի դատավորները, այդ թվում նախագահ Հրայր Թովմասյանը, հրաժարական տան, ապա մինչև իրենց պաշտոնավարման ժամկետի լրանալը կստանան իրենց աշխատավարձի չափով կենսաթոշակ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում