ՍԴ-ի շուրջ ստեղծված իրավիճակը ոչ ստանդարտ լուծումներ է պահանջում. «Իմ քայլ»-ի պատգամավորներ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի հասարակության վստահությունը դատական համակարգի նկատմամբ բավական ցածր է: «Իմ քայլը» խմբակցության անդամ Հովհաննես Հովհաննիսյանը ԱԺ ճեպազրույցներում նշեց, որ տեղի ունեցած հեղափոխությունից, խորհրդարանական ընտրություններից հետո դատական բարեփոխումների պահանջն անընդհատ դրվում է քաղաքացիների կողմից:

«Վերջին հարցումները ևս ցույց են տալիս, որ բավական ցածր վստահելիության մակարդակ կա թե՛ Սահմանադրական դատարանի, թե՛ դատարանների նկատմամբ, ընդհանրապես: Հետևաբար, եղած խնդիրը, լինելով ոչ ստանդարտ, հանգեցնում է ոչ ստանդարտ լուծումների: Այդ լուծումներին մենք պարտավոր ենք գնալ, որ ժողովրդի տված քվեն արդարացվի»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց Հովհաննես Հովհաննիսյանը՝ անդրադառնալով կառավարության կողմից օրերս հաստատված ու Ազգային ժողով ուղարկված նախագծին: Այն ենթադրում է, որ Սահմանադրական դատարանի՝ վաղ կենսաթոշակի անցնող դատավորների համար պահպանվելու են ՍԴ դատավորների բոլոր սոցիալական երաշխիքները. եթե դատավորները հրաժարական ներկայացնեն մինչև 2020 թվականի հունվարի 31-ը, ապա կստանան հրաժարականի պահին ստացած աշխատավարձի չափ կենսաթոշակ:

Ի պատասխան այն մեկնաբանությունների, թե դա բյուջեի վրա բեռ է և կոռուպցիոն ռիսկեր է պարունակում, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սուրեն Գրիգորյանը նշեց, որ համաձայն չէ այդ դիտարկումներին:

«Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակը ոչ ստանդարտ է, հետևաբար դրանից բխող բարեփոխումներ պետք է լինեն ոչ ստանդարտ: «Կոռուպցիա», «կաշառք» գնահատականներն անհիմն են, որովհետև եթե նման իրավիճակ լիներ, դժվար թե միջազգային կառույցներն արձագանքած չլինեին: Ավելին, դժվար թե դրական արձագանքեր Վենետիկի հանձնաժողովը»,-ասաց Սուրեն Գրիգորյանը:

Հայերեն

Ցեմենտի շուկայում պակասուրդը պայմանավորված է հարևան երկրներից մատակարարումների խաթարումներով. Գևորգ Պապոյան

«Tour of Armenia»-ն`պատմական իրողություն․ մրցաշարի հաղթողը իտալացի Սիմոնե Ռականին է

Շոտլանդիան, Ուելսը և Հյուսիսային Իռլանդիան Մեծ Բրիտանիայի կազմից դուրս գալու հանրաքվե կպահանջեն․ The Telegraph

Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի հրեական համայնքին

Հայաստանում առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում սպասվում է առանց տեղումների եղանակ

Հրդեհ Երևանի Մոլդովական փողոցում․ հրշեջ-փրկարարները կանխել են կրակի տարածումը

Հայ եղբայրները Գլենդելում փրկել են հրդեհվող ծերանոցի բոլոր բնակիչներին

Նիկոլ Փաշինյանը պատարագի է մասնակցել Մուղնիի Սուրբ Գևորգ եկեղեցում

Փաշինյանը խոստանում է Tour of Armenia հեծանվավազքի միջազգային մրցաշարը դարձնել ամենամյա

Կրեմլում չեն բացառել, որ Ռուսաստան-Ուկրաինա-ԱՄՆ եռակողմ բանակցությունները կարող են վերսկսվել հոկտեմբերին