Իրավունք

Ավինյանը կառուցողական է համարում ՍԴ-ում առկա ճգնաժամը լուծելուն ուղղված կառավարության առաջարկները

2 րոպեի ընթերցում

Ավինյանը կառուցողական է համարում ՍԴ-ում առկա ճգնաժամը լուծելուն ուղղված կառավարության առաջարկները

ԵՐԵՎԱՆ, 20 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը շատ կառուցողական է համարում կառավարության այն առաջարկությունները, որոնք ուղղված են Սահմանադրական դատարանում առկա ճգնաժամի վերջնական հանգուցալուծմանը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Ավինյանն ասաց լրագրողների հետ զրույցում՝ անդրադառնալով գործադիրի կողմից հավանության արժանացած՝ ՍԴ դատավորների վաղ կենսաթոշակային համակարգի ներդրման նախագծին:

«Մենք բազմիցս խոսել ենք այս թեմայի վերաբերյալ, և կարծում եմ, որ, թե՛ մենք, թե՛ մեր միջազգային գործընկերներն արձանագրել ենք, որ Սահմանադրական դատարանում ունենք խնդիր, եթե չասեմ` ճգնաժամ, և այդ ճգնաժամին պետք է տրվի լուծում: Այդ լուծման վերաբերյալ առաջարկությունները, որոնք անում է կառավարությունը, շատ կառուցողական են, և ընդամենը գործընթաց է, որը պետք է շարունակաբար իրականացնել՝ մինչ ճգնաժամը ստանա իր վերջնական հանգուցալուծումը»,- ասաց Ավինյանը:

Նոյեմբերի 14-ին ՀՀ կառավարությունը հավանություն տվեց Սահմանադրական դատարանի դատավորների վաղ կենսաթոշակային համակարգի ներդրման նախագծին: Այս նախագծով, եթե մինչև 2020 թվականի հունվարի 31-ը Սահմանադրական դատարանի դատավորները, այդ թվում նախագահ Հրայր Թովմասյանը, հրաժարական տան, ապա մինչև իրենց պաշտոնավարման ժամկետի լրանալը կստանան իրենց աշխատավարձի չափով կենսաթոշակ:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում