Ջութակահար Սուրեն Հախնազարյանի հոբելյանը Երևանում կնշվի տոնական համերգային ծրագրով

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հախնազարյանների ընտանիքը Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ տոնում է Մոսկվայի Պ. Ի. Չայկովսկու անվան կոնսերվատորիայի պրոֆեսոր, ջութակահար Սուրեն Հախնազարյանի 70-ամյակը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այդ կապակցությամբ նոյեմբերի 22-ին Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի կունենա ճանաչված պրոֆեսորի հոբելյանական համերգը, որին մասնակցում է երաժշտական մեծ ավանդույթներ ունեցող Հախնազարյանների ամբողջ ընտանիքը՝ դաշնակահարուհի Գայանե Հախնազարյանը, թավջութակահար Նարեկ Հախնազարյանը և դիրիժոր Տիգրան Հախնազարյանը: Հոբելյարը ևս իր կատարումներով կզարդարի համերգը:

Համերգի առաջին բաժնում կհնչի կամերային ծրագիր Հախնազարյանների կատարմամբ: Երկրորդ բաժնում Հայաստանի ազգային Ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ միասին ելույթ կունենան թավջութակահար Նարեկ Հախնազարյանը և համերգի հյուր, հոբելյարի ընտանիքի մեծ բարեկամ ջութակահար Խաչատուր Ալմազյանը:

Կհնչեն Սեն-Սանսի «Մուսան և պոետը» և Ջովաննի Սոլիմայի “Tarantulae Cadenzas” -ն (հայաստանյան պրեմիերա)՝ գրված թավջութակի, ջութակի և նվագախմբի համար: Համերգը կղեկավարեն դիրիժորներ Էդուարդ Թոփչյանը և Տիգրան Հախնազարյանը:

Սուրեն Հախնազարյանի հոբելյանը նոյեմբերի 11-ին համերգով նշվել է նաև Մոսկվայի Պ. Ի. Չայկովսկու անվան կոնսերվատորիայի դահլիճում: Համերգից հետո Նարեկ Հախնազարյանը գրել է. «Ես շնորհակալ եմ ծնողներիս այս համերգի համար: Քիչ երաժիշտներ կան, որոնց նկատմամբ տարիներն անզոր են, որոնք աներկբայորեն և անշահախնդրորեն նվիրել են իրենց կյանքը երաժշտությանը ծառայելուն՝ ելույթներ ունենալով ամբողջ աշխարհում և կրթելով երաժիշտների մի քանի սերունդ: Նույն բեմում ձեզ հետ ելույթ ունենալն ուղղակի հրաշք է»:

Սուրեն Հախնազարյանը 2008 թվականից Մոսկվայի Պ. Ի. Չայկովսկու անվան կոնսերվատորիայի ջութակահարների ամբիոնի պրոֆեսոր է: 1974-2007 թվականներին դասավանդել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում (1986 թվականից դոցենտ, 1993-ից` պրոֆեսոր): Եղել է մի շարք Հանրապետական և Միջազգային մրցույթների հանձնաժողովների անդամ, վարպետության դասեր է ունեցել Շոտլանդիայում, Ֆրանսիայում, Հունաստանում և այլուր:

Նա ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ջութակի բաժինը և Մոսկվայի Պ. Ի. Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիայի ասպիրանտուրան:

Հայերեն Русский

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում