Տնտեսություն

Ձմռանն ավելացնել տուրիստների հոսքը Գյումրի. ՀՀ-ն մարքեթինգային արշավ է սկսում մի շարք երկրներում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Զբոսաշրջության կոմիտեն բյուջեից տրամադրված լրացուցիչ միջոցներով հավելյալ մարքեթինգային քաղաքականություն է սկսում՝ հիմքում ունենալով նաև ձմեռային զբոսաշրջության զարգացումը:

«Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը նշեց, որ շեշտադրվելու է նաև Գյումրին: Այս գործում առկա է Զբոսաշրջության կոմիտեի, Տուրիզմի հայկական ֆեդերացիայի և Մարքեթինգային ասոցիացիայի համագործակցությունը:

«Թիրախավորված մարքեթինգային արշավ է իրականացվելու Ռուսաստանում, Չինաստանում և Վրաստանում: Նպատակը համեմատաբար ավելի պասիվ սեզոնին՝ ձմռանը ևս, զբոսաշրջությունը նկատելի ակտիվացնելն է: Խնդիր է դրված ձմռանը աշխուժացնել դեպի Գյումրի ուղղությունը»,-ասաց Մեխակ Ապրեսյանը: Նա նկատեց, որ Վրաստանում աշխատանքներ իրականացվելու են ինչպես տեղի բնակիչների, այնպես էլ տարբեր երկրներից այդտեղ այցելած զբոսաշրջիկների շրջանում:

Մեխակ Ապրեսյանն ընդգծեց, որ Հայաստանում ձմեռային տուրիզմը դինամիկ կերպով զարգանում է: Ավանդական Ջերմուկի ու Ծաղկաձորի կողքին ավելացել են նոր կենտրոններ, մասնավորապես, Շիրակում ՝Աշոցքը, Կոտայքում Լեռնանիստ համայնքը:

«Իհարկե, պետք է այնպիսի քաղաքականություն վարվի, որ երևա՝ Հայաստանում ձմեռային տուրիզմը միայն դահուկային մարզաձևով չի ավարտվում, անհրաժեշտ է շեշտը դնել այն հանգամանքի վրա, որ այստեղ կարելի է անցկացնել սուրբծննդյան, ամանորյա տոները: Չէ՞ որ, մեր երկրում ձմռանը նույնպես կարելի է հետաքրքիր հանգիստ կազմակերպել»,-ասաց Մեխակ Ապրեսյանը:

Հայերեն English Русский

Սլովենիան սատարում է Հայաստանի «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությանը. Տանյա Ֆայոն

Միրզոյանն արդյունավետ և դրական է համարում Ադրբեջանի և Թուրքիայի ԱԳ նախարարների հետ Անթալիայում ունեցած հանդիպումները

Աշխարհում գինու արտադրությունը նվազել է՝ 1961 թվականից ի վեր հասնելով ամենացածր մակարդակի

Մեկնարկել է «ՍևանաՑանց» երիտասարդական մշակութային ծրագիրը

Արաղչին հայտնել է, որ ուրանի հարստացման հարցը քննարկման ենթակա չէ

Սլովենիայի ԱԳ նախարարը հույս ունի, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրումը շատ չի ուշանա

Գյումրիի նոր քաղաքապետը կադրային փոփոխություններ կիրականացնի

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ» ընկերության գործադիր տնօրեն

Արմեն Գրիգորյանը հանդիպել է Ուրսուլա ֆոն դեր Լայենի հատուկ խորհրդականի հետ

ԱՄՆ-ն պատրաստվում է կրճատել իր զորքերի թիվը Սիրիայում. Reuters