Փաստ մեկնաբանությամբ

Տնտեսական պատերազմ իրանյան հենակետերի դեմ. Շահան Գանտահարյանի հոդվածը

4 րոպեի ընթերցում

Տնտեսական  պատերազմ  իրանյան  հենակետերի  դեմ. Շահան Գանտահարյանի հոդվածը

ԵՐԵՎԱՆ, 19 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին ուղենիշային հայտարարություն է արել Իրան-Հայաստան հարաբերությունների ուղղությամբ ամերիկյան ընկալումների մասին։ Ասելով, որ Վաշինգտոնում հստակ հասկանում են Իրանի նշանակությունը Հայաստանի համար, նա հստակեցրել է, որ ԱՄՆ-ը խնդիր չի տեսնում Իրանի հետ Հայաստանի և հայաստանյան բիզնես շրջանակների օրինական համագործակցության առումով։

Առաջին հայացքից այն տպավորությունն է ստեղծվում,որ ամերիկյան դիվանագիտությունը հայաստանյան յուրահատուկ վիճակին ըմբռնումով էմոտենում։ Խնդիրը սակայն նաեւ վերաբերում է տնտեսական առումով Իրանի ապաշրջափակմանը։ Որքան ընկալվի հայաստանյան յուրահատուկ կարգավիճակը, այնքան նաեւ վերաբերում է Իրանին, այս դեպքում արտահանում թույլատրելու առումով։ Իրանի բացարձակ մեկուսացումը կամ ամբողջական շրջափակման ամերիկյան միտումները նման բացառություն չէին հանդուրժի։ Քաղաքական առումով ԱՄՆ-ի պաշտոնական դիրքորոշումը վերաբերում է երկկողմանիորեն հասկացվածություն ցուցաբերելու դրսեւորմանը։

Ընթացող խաղի կանոնները օրինաչափ են. մի կողմից պատժամիջոցներ, միաժամանակ հանդիպման հրավեր պաշտոնական Թեհրանին ԱՄՆ-ի կողմից, զուգահեռ պայմաններ՝ միջուկային ծրագրից հրաժարելու, եւ ապարշրջափակման փոքր ելքերի հնարավորություն տալու։

Ճնշամիջոցներ՝ ամերիկյան պայմաններով հանդիպումը կայացնելու քաղաքականության հասկանալի ուղերձներ են հնչում այս ձեւով։ Հայտարարության երկրորդ մասի ուղերձը այլ ուղղությամբ է գնում։ ԱՄՆ-ի մտահոգությունները կապված են Իրանի կողմից ահաբեկչական միավորումներին պետական մակարդակով աջակցելուն։ Խոսքը շեշտակի տարածաշրջանում իրանյան ազդեցության գոտիների պահպանման համար ընթացող ռազմաքաղաքական իրադարձություններին է վերաբերում։

ԱՄՆ արտգործնախարարը բեյրության այցի ընթացքում չեր վարանել ահաբեկչական որակելու իրանամետ Հեզբոլլա կուսակցությունը։ Ավելի ուշ նա հորդորել էր տարբեր պետություններին աջակցել Իրաքի եւ Լիբանանի ժողովրդներին ձերբազատելու իրանյան ազդեցությունից։ Բնութագրելով իրանյան վերջին ցույցերը ԱՄՆ արտգործնախարարության բանբեր Մորգան Օրթագուսը ասել է, որ Լիբանանի, Իրաքի եւ Իրանի ժողովուրդները կոռուպցիայի դեմ պայքար են մղում եւ թափանցիկություն են պահանջում։

Թեհրանը հայտարարել էր, որ միլիարդավոր տակառների քանակով նավթի նոր հանք է հայտնաբերվել Իրանում։ Դրան զուգահեռ, սակայն բենզինի գների բարձրացումն ու սահմանափակ տրամադրումը բողոքի դրսեւորումների առիթ է տվել Թեհրանում։

Այս բոլորը կարելի է մեկնաբանել ճնշամիջոցների սաստկացումով նախապատրաստել Թեհրան-Վաշինգտոն հանդիպումը։ Առ այս պահը Թեհրանը մերժել է ամերիկյան պայմաններով հանդիպելը։

Տարածաշրջանում ուրվագծվում է նոր խորապատկեր։ Տարբեր երկրներում ընթացող սոցիալական եւ քաղաքացիական պահանջներով հանդես եկած ցույցերին տրվում է հակաիրանյան դիմագիծ. չնայած, որ Իրաքում ցույցերը պաշտոնապես այդ գունավորումն են ստացել։ Երեւում են շիա զանգվածների մոտ հակաիրանյան դրսևորումներ։

Շիա քաղաքական բեւեռի չեզոքացումը անպայման չի ենթադրում սուննի քաղաքական բեւեռի հզորացում. տարածաշրջանային մասշտապով տնտեսաքաղաքական իրադարձություններին հետեւողը նկատում է Սաուդյան Արաբիայի ազդեցության թուլացման միտումները։

Սուննի-շիա կամ ներշիական բախումնային իրավճակներից գլխավոր օգտվողը տնտեսականորեն եւ գործնապես Իսրայելն է, որին պետք է անվերջ եռացող միջին Արեւելք։ Ընթացքն ու դեպքերի ապահոված արդյունքը դրա մասին են վկայում։

Իսկ Իրան-Հայաստան բիզնես շրջանակներում օրինական առեւտուրը հանգիստ ընկալելու ամերիկյան ուղերձը ունի լուռ ենթաառաջարկ։ Իրանյան տնտեսությունը կարող է զարգանալ կամ Թեհրանի դեմ հայտարարված տնտեսական պատերազմը կարող է ավարտվել տարածաշրջանում ռազմաքաղաքական հենակետերի չեզոքացման դեպքում։

Շահան Գանտահարյան

Նման իրավիճակ ԱՄՆ-ում եղել է շատ հազվադեպ. քաղաքագետն անդրադարձել է ընտրական գործընթացին

Քաղաքականություն

Նման իրավիճակ ԱՄՆ-ում եղել է շատ հազվադեպ. քաղաքագետն անդրադարձել է ընտրական գործընթացին

Բռնությունը նորից վերադառնում է ամերիկյան քաղաքական մշակույթ, ինչը մտահոգիչ  իրողություն է․ փորձագետի վերլուծությունը

Վերլուծություն

Բռնությունը նորից վերադառնում է ամերիկյան քաղաքական մշակույթ, ինչը մտահոգիչ իրողություն է․ փորձագետի վերլուծությունը

Արևմուտքը Վրաստանին չի վանի իրենից, այլ կշարունակի աշխատել նրա հետ. վրացագետը՝ տարածաշրջանային վերջին զարգացումների մասին

Վերլուծություն

Արևմուտքը Վրաստանին չի վանի իրենից, այլ կշարունակի աշխատել նրա հետ. վրացագետը՝ տարածաշրջանային վերջին զարգացումների մասին

Իրանագետը մեկնաբանել է Իրանի նորընտիր նախագահի առաջին արտաքին քաղաքական ուղերձները

Քաղաքականություն

Իրանագետը մեկնաբանել է Իրանի նորընտիր նախագահի առաջին արտաքին քաղաքական ուղերձները

Իրավիճակի բարդությունն այն է, որ Ֆրանսիայում կարող է հաստատվել երկիշխանություն. քաղաքագետի անդրադարձը

Քաղաքականություն

Իրավիճակի բարդությունն այն է, որ Ֆրանսիայում կարող է հաստատվել երկիշխանություն. քաղաքագետի անդրադարձը

Իրանի նախագահական ընտրությունների առաջին փուլը լի էր անակնկալներով. իրանագետի վերլուծությունը

Քաղաքականություն

Իրանի նախագահական ընտրությունների առաջին փուլը լի էր անակնկալներով. իրանագետի վերլուծությունը

Ինչով է պայմանավորված Հայաստանի կողմից Պաղեստին Պետության ճանաչումը․ մանրամասնում է արաբագետը

Քաղաքականություն

Ինչով է պայմանավորված Հայաստանի կողմից Պաղեստին Պետության ճանաչումը․ մանրամասնում է արաբագետը

Վերլուծաբանն Ուկրաինայի և Ռուսաստանի միջև բանակցային գործընթացի համար անհրաժեշտ նախապայմաններ չի տեսնում

Քաղաքականություն

Վերլուծաբանն Ուկրաինայի և Ռուսաստանի միջև բանակցային գործընթացի համար անհրաժեշտ նախապայմաններ չի տեսնում

Եվրոպայում արդեն տեսանելի է աջ ազգայնական ուժերի հաղթարշավը․ քաղաքագետն անդրադարձել է ԵՄ խորհրդարանական ընտրություններին

Քաղաքականություն

Եվրոպայում արդեն տեսանելի է աջ ազգայնական ուժերի հաղթարշավը․ քաղաքագետն անդրադարձել է ԵՄ խորհրդարանական ընտրություններին

Հայաստանը ցանկացած հարթակում պետք է պնդի Գրանադայի օրակարգը․ վերլուծաբանը՝ Ալմաթիում Միրզոյան-Բայրամով սպասվող հանդիպման մասին

Փաստ մեկնաբանությամբ

Հայաստանը ցանկացած հարթակում պետք է պնդի Գրանադայի օրակարգը․ վերլուծաբանը՝ Ալմաթիում Միրզոյան-Բայրամով սպասվող հանդիպման մասին

Հայաստանի ու ԵՄ-ի հարաբերությունների սերտացումն ուղղված չէ Իրանի դեմ․ քաղաքագետ

Փաստ մեկնաբանությամբ

Հայաստանի ու ԵՄ-ի հարաբերությունների սերտացումն ուղղված չէ Իրանի դեմ․ քաղաքագետ

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում