Հասարակական

Հյուրանոցային տնտեսության օբյեկտների թիվը վերջին հինգ տարում զգալիորեն աճել է

1 րոպեի ընթերցում

Հյուրանոցային տնտեսության օբյեկտների թիվը վերջին հինգ տարում զգալիորեն աճել է

ԵՐԵՎԱՆ, 18 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանն ունի առաջարկվող կացարանների բազմաթիվ տարբերակներ՝ գյուղական բնակավայրերում տեղացիների բնակարաններից ու տներից մինչև 5-աստղանի շքեղ հյուրանոցներ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, ՀՀէկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի կողմից մշակված Հայաստանի զբոսաշրջության զարգացման 2020-2030 թթ. ռազմավարության մեջ նշված է, որ Հայաստանում հյուրանոցային տնտեսության օբյեկտների թիվը վերջին հինգ տարում զգալի աճել է: 2013 թվականին 379 հյուրանոց է եղել, 2018 թվականին այդ թիվը հասել է 600-ի: Նոր հյուրանոցային տնտեսության օբյեկտների մեծ մասը կառուցվել է Երևանում և մայրաքաղաքի մերձակայքում: Այսօր Հայաստանում կա միջազգային ստանդարտներին համապատասխանող 13 հյուրանոց:

Հայաստանում հասանելի կացարանները ներառում են 1-5-աստղանի հյուրանոցներ, հոսթելներ, սպա և առողջարանային օբյեկտներ, B&B ծառայություններ, բնակարանների վարձակալություն:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում