Բիլ Գեյթսը կրկին գլխավորել է աշխարհի միլիարդատերերի ցուցակը

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Microsoft ընկերության հիմնադիր Բիլ Գեյթսը կրկին գլխավորել է Bloomberg-ի կողմից հրապարակվող միլիարդատերերի ցուցակը՝ գերազանցելով Amazon-ի ղեկավար Ջեֆ Բեզոսին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Գեյթսին հաջովել է կրկին վերադարձնել աշխարհի ամենահարուստ մարդու կոչումն այն բանից հետո, ինչ Microsoft-ը 10 մլրդ ԱՄՆ դոլարի պայմանագիր է կնքել Պենտագոնի հետ:

Պայմանագրով ընկերությունը պարտավորվել է ստեղծել հատուկ տիրույթ, որտեղ կպահպանվեն ռազմական գերատեսչության տվյալները:

Այժմ Բիլ Գեյթսի կարողությունը գնահատվում է 110 մլրդ ԱՄՆ դոլար: Նրան հաջորդում են Ջեֆ Բեզոսը՝ 109 մլրդ ԱՄՆ դոլար, ապա Louis Vuitton Moët Hennessy ընկերության նախագահ Բերնար Արնոն՝ 103 մլրդ ԱՄՆ դոլար:

Հայերեն Русский

Լիբանանի նախագահը դատապարտել է երկրի հարավին ուղղված Իսրայելի հարվածները

Մարոկկոյի իշխանությունները ձերբակալել են մի քանի տասնյակ անօրինական միգրանտների՝ Սեուտա հասնելու փորձի ժամանակ

ԱՄՆ-ում համալսարանի մոտ հրաձգության հետևանքով առնվազն 5 մարդ է տուժել

Գերմանիայի արևմուտքում անտառային խոշոր հրդեհը մարելու աշխատանքները շարունակվում են

Վահան Կոստանյանն ու Օլեկսանդր Մերեժկոն քննարկել են Հայաստան-Ուկրաինա համագործակցության օրակարգը

Լիբանանում տներից մեկի վրա իսրայելական հարվածի հետևանքով յոթ մարդ է զոհվել

Օգոստոսի 17-ի միջոցառումների անոնս

Վարչապետը ծանոթացել է Միջուկային բժշկության ազգային կենտրոնում ստեղծված պայմաններին և առաջիկա ծրագրերին

Եվրոպան հեղուկացված բնական գազի գնումները նվազեցրել է, ռուսական գազին՝ ավելացրել

Ինդոնեզիայի արևելքում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 38-ի