Life

Թողարկվել Է «Սպանչ Բոբը. փախուստի մեջ» ֆիլմի թրեյլերը՝ Քիանու Ռիվզն Իմաստուն օշինդրի դերում

1 րոպեի ընթերցում

Թողարկվել Է «Սպանչ Բոբը. փախուստի մեջ» ֆիլմի թրեյլերը՝ Քիանու Ռիվզն Իմաստուն օշինդրի դերում

ԵՐԵՎԱՆ, 15 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Paramount Pictures կինոընկերությունը YouTube-ում հրապարակել Է «Սպանչ Բոբը. փախուստի մեջ» լիամետրաժ անիմացիոն ֆիլմի առաջին թրեյլերը, որտեղ ամերիկացի դերասան Քիանու Ռիվզը խաղացել Է Իմաստուն օշինդրի դերը:

Սպունգ Բոբն ընկերոջ՝ Պատրիկի հետ մեկնում Է փրկելու Գերի մլավող խխունջին, որին ինչ-որ մեկն առեւանգել Է: Ճանապարհին նրանք հանդիպում են Քիանու Ռիվզին, գտնում Ատլանտիկ Սիթի կորուսյալ քաղաքը, զբաղվում են պտուտախաղով եւ շատ այլ բաներով:

Մուլտֆիլմի ռեժիսորն Է Թիմ Հիլլը («Էլվինը եւ բուրունդուկները», «Մեծականջների խռովությունը»), կոմպոզիտորն՝ օսկարակիր Հանս Ցիմերը, որը երաժշտություն Է գրել «Առյուծ արքայի», «Կարիբյան ծովի ավազակների», «Մռայլ ասպետի» եւ հոլիվուդյան հայտնի այլ կինոնկարների համար:

«Սպանչ Բոբը. փախուստի մեջ» մուլտֆիլմն Էկրան կբարձրանա 2020 թվականի մայիսի 28-ին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում