Արցախի նախագահի նստավայրում տեղի է ունեցել պարգևատրման արարողություն

1 րոպեի ընթերցում

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 15 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության նախագահի նստավայրում նոյեմբերի 15-ին տեղի է ունեցել պարգեւատրման հանդիսավոր արարողություն:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, Բակո Սահակյանն Արցախի պաշտպանության բանակին ցուցաբերած աջակցության համար «Երախտագիտություն» մեդալ է հանձնել մի խումբ անձանց՝ բարձր գնահատելով նրանց հայրենանվեր գործունեությունը:

Հայերեն English Русский