Ինովացիա

Instagram-ն սկսել Է թաքցնել լայքերն ամբողջ աշխարհում՝ առայժմ թեստային ռեժիմով

1 րոպեի ընթերցում

Instagram-ն սկսել Է թաքցնել լայքերն ամբողջ աշխարհում՝ առայժմ թեստային ռեժիմով

ԵՐԵՎԱՆ, 15 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Instagram սոցիալական ցանցը հայտարարել Է ամբողջ աշխարհում այն գործառույթի թեստավորումն սկսելու մասին, որը լայքերի հաշվիչը թաքցնում Է ուրիշների գրառումների տակ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդվում Է սոցցանցի պաշտոնական թվիթերում:

«Այսօրվանից մենք ամբողջ աշխարհում ընդլայնում ենք լայքերի հաշվիչի թաքուցման՝ մեր թեստավորումը: Եթե դուք դրան մասնակցում եք, ապա ձեր ժապավենում այլեւս չեք տեսնի լայքերի եւ դիտումների թիվը լուսանկարների եւ տեսագրությունների տակ, եթե դրանք հրապարակվել են ոչ ձեր կողմից»,- ասված Է հաղորդագրության մեջ:

Ինչպես նշում են Instagram-ում, լայքերի հաշվիչի թեստային թաքուցումը, որն արդեն կիրառվում Է յոթ երկրում, այդ թվում՝ Բրազիլիայում, Իտալիայում եւ Կանադայում, դրական արձագանքներ Է ստացել:

Ըստ որում սոցցանցում հայտարարում են, որ հասկանում են, թե լայքերը որքան կարեւոր են որոշ օգտատերերի համար եւ պարզաբանում են, որ աշխատում են նոր գործառույթների վրա, որոնք թույլ կտան «ցույց տալ» այս կամ այն գրառման «արժեքը», հաղորդել Է Sputnik-ը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում