Քաղաքականություն

ՀՀ ԱԳՆ-ն ոչ հաստատում, ոչ հերքում է լրագրողների՝ Բաքու այցի մասին տեղեկությունը

1 րոպեի ընթերցում

  ՀՀ ԱԳՆ-ն ոչ հաստատում, ոչ հերքում է լրագրողների՝ Բաքու այցի մասին տեղեկությունը

ԵՐԵՎԱՆ, 14 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտաքին գործերի նախարարությունը ոչ հաստատում, ոչ հերքում է լրագրողների՝ Բաքու այցի մասին տեղեկությունը: «Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան, ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը մանրամասներ չհայտնեց:

Ադրբեջանական լրատվամիջոցները տեղեկություն են տարածել այն մասին, որ նոյեմբերի 17-ին ՀայաստանիցԱդրբեջանկայցելի լրագրողների խումբ: Նշվում է, որ լրագրողները կայցելեն ադրբեջանական պետական մի շարք կառույցներ և կհանդիպեն փորձագետների: Ակնկալվում է, որ դրանից հետո կկազմակերպվի լրագրողների պատասխան այց Բաքվից՝ Հայաստան: Նշվում է, որ այցերի պայմանավորվածությունը ձեռք է բերվել պետությունների ղեկավարների մակարդակով:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում