People հանդեսը նշել Է ամենասեքսուալ տղամարդուն

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկացի երգիչ, երգերի հեղինակ եւ դերասան Ջոն Լեջենդը, ըստ People հանդեսի, դարձել Է ամենասեքսուալ տղամարդը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է հրատարակության կայքը:

«Ես ուրախացա, բայց նաեւ փոքր-ինչ վախեցա, որովհետեւ դա մեծ պատասխանատվություն Է: Ինձ քննադատելու են՝ համոզվելու համար, թե իսկապես ես բավականաչափ գրավիչ եմ այդ տիտղոսի համար»,-խոստովանել Է նա: Անցյալ տարի հաղթող Էր դարձել կինոյի եւ հեռուստատեսության բրիտանացի դերասան Իդրիս Էլբան: Ջոն Լեջենդը «Գրեմմի» տասը մրցանակների դափնեկիր Է տարբեր անվանակարգերում: Նրա առավել մեծ ժողովրդականություն վայելող կոմպոզիցիաներն են՝ All of Me-ն, Love Me Now-ն, Start a Fire-ը, One Woman Man-ը եւ Preach-ը: 2015 թվականին երաժիշտը «Օսկար»-ի եւ «Ոսկե գլոբուս»-ի դափնեկիր Է դարձել ֆիլմի («Սելմա» կինոնկարի Glory) լավագույն երգի համար:

Արտիստն ամուսնացած Է մոդել Քրիսի Թեյգենի հետ, զույգը դաստիարակում Է երկու երեխաների, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Հայերեն Русский

Լիբանանի նախագահը դատապարտել է երկրի հարավին ուղղված Իսրայելի հարվածները

Մարոկկոյի իշխանությունները ձերբակալել են մի քանի տասնյակ անօրինական միգրանտների՝ Սեուտա հասնելու փորձի ժամանակ

ԱՄՆ-ում համալսարանի մոտ հրաձգության հետևանքով առնվազն 5 մարդ է տուժել

Գերմանիայի արևմուտքում անտառային խոշոր հրդեհը մարելու աշխատանքները շարունակվում են

Վահան Կոստանյանն ու Օլեկսանդր Մերեժկոն քննարկել են Հայաստան-Ուկրաինա համագործակցության օրակարգը

Լիբանանում տներից մեկի վրա իսրայելական հարվածի հետևանքով յոթ մարդ է զոհվել

Օգոստոսի 17-ի միջոցառումների անոնս

Վարչապետը ծանոթացել է Միջուկային բժշկության ազգային կենտրոնում ստեղծված պայմաններին և առաջիկա ծրագրերին

Եվրոպան հեղուկացված բնական գազի գնումները նվազեցրել է, ռուսական գազին՝ ավելացրել

Ինդոնեզիայի արևելքում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 38-ի