Life

Իլոն Մասքը խոստացել Է Tesla-ի առաջին եվրոպական գործարանը կառուցել Բեռլինում

2 րոպեի ընթերցում

Իլոն Մասքը խոստացել Է Tesla-ի առաջին եվրոպական գործարանը կառուցել Բեռլինում

ԵՐԵՎԱՆ, 13 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպայում Tesla Էլեկտրամոբիլների թողարկման առաջին գործարանը կառուցվելու Է Բեռլինում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է ընկերության ղեկավար Իլոն Մասքը: Ինչպես հայտնել Է CNBC-ն, դա լինելու Է «գիգաֆաբրիկա», ինչպես նաեւ մշակման ու դիզայնի կենտրոն: Եվրոպայում Tesla-ի արտադրությունը գործարկելու պլանների մասին Մասքը խոսում Է արդեն մի քանի տարի: Ներկայիս հայտարարությունը նա արել Է Bild հրատարակության մրցանակի՝ Golden Steering Wheel-ի ("Das Goldene Lenkrad") պարգեւատրման արարողության ժամանակ:

Բեռլինի ընտրությունը Մասքը բացատրել Է գերմանացի ինժեներների՝ համընդհանուր ճանաչում ստացած նշանավոր հաջողություններով եւ այն բանով, որ Բեռլինը դիզայնի համաշխարհային կենտրոններից մեկն Է: Նա ճշտել Է, որ գործարանը կառուցելու են Բեռլինի նոր օդանավակայանից ոչ հեռու:

Tesla-ի համար դա լինելու Է չորրորդ ձեռնարկությունը Նեւադայի գիգաֆաբրիկայից՝ Նյու Յորքում գտնվող լիցքավորման համակարգերի եւ Էլեկտրոնիկայի արտադրության գործարանից եւ Շանհայում նոր բացված գործարանից հետո:

Tesla-ի թողարկումը Գերմանիայում կդյուրացնի ընկերության Էլեկտրամոբիլների վաճառքները Եվրոպայում: Երրորդ եռամսյակի համար հաշվետվության մեջ Tesla-ն նշում Է, թե պլանավորում Է Եվրոպայում թողարկել Model 3 սեդաններ եւ Model Y մշակված քրոսովեր, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում