Հասարակական

ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է ՌԴ պատվիրակությանը

1 րոպեի ընթերցում

ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է ՌԴ պատվիրակությանը

ԵՐԵՎԱՆ, 12 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը նոյեմբերի 12-ին ընդունել է ՌԴ Պետական գույքի կառավարման դաշնային գործակալության ղեկավար Վադիմ Յակովենկոյի գլխավորած պատվիրակությանը:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-ռուսական համագործակցության ընթացիկ և հեռանկարային հարցեր, այդ թվում՝ ՀՀ տարածքում գտնվող ռուսաստանյան ձեռնարկությունների համատեղ շահագործման և հետագա ծրագրերի իրականացմանն ու ընդլայնմանն ուղղված խնդիրներ:

Կարդացեք հոդվածը` EnglishFrançais
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում