4-րդ զորամիավորման հրաձգարաններից մեկում անցկացվել են կրակային պատրաստության պարապմունքներ
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 4-րդ զորամիավորման հրաձգարաններից մեկում նոյեմբերի 11-ին անցկացվել են կրակային պատրաստության գործնական պարապմունքներ։
«Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Զինծառայողները հրահանգավորվել են անվտանգության կանոնների խստիվ պահպանման վերաբերյալ, կատարել տարբեր զինատեսակներից գործնական հրաձգության վարժություններ: