Գիտնականները հասկացել են, թե ինչ Է մարդկանց մեջ փոխում բուժական մերսումը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գիտնականները ուսումնասիրել են, թե ողնաշարի հիվանդություններ ունեցող պացիենտների մոտ բուժական մերսման բուժընթացից հետո ինչպես են փոխվում հույզերը եւ սեփական գրավչության ըմբռնումը: Արդյունքները հրապարակվել են «Bulletin of Siberian Medicine» հանդեսում: Հետազոտությունն անցկացրել են Տյումենի պետական համալսարանի (ՏյումՊՀ) աշխատակիցները՝ Վ.Ի.Վեռնադսկու անվան Ղրիմի դաշնային համալսարանի գործընկերների հետ համատեղ:

Հետազոտողները գնահատել են մերսումից հետո մարմնի ձեւի ըմբռնման փոփոխությունները հիվանդ ողնաշարով 50 պացիենտների մոտ: Մերսումից հետո նյարդահոգեբանական լարվածությունը կա՛մ զգալիորեն նվազել Է, կա՛մ բոլորովին նորմալացել Է: Հյուծվածությունն ու հոգնածությունը, շատ դեպքերում, փոխարինվել են ակտվությամբ եւ լավ տրամադրությամբ:

Հոգեբանական ցուցանիշները բուժընթացից առաջ եւ հետո գնահատել են Մաքս Լյուշերի գունային թեստի եւ Իգոր Սոլոմինի «Գունային փոխաբերությունների» օգնությամբ: Այս եղանակները թույլ են տալիս տեղեկատվություն ստանալ առանց գիտակցական մակարդակի, երբ մարդը կենսական իրավիճակներն ու պահանջները կապում Է հուզական ռեակցիաների հետ:

«Բուժական մերսման բուժընթացից հետո, ի լրումն սեփական բուժական Էֆեկտի, բարելավվում Է պացիենտների ընդհանուր հոգեբանահուզական վիճակը, Հաշվի առնելով, որ Էֆեկտն ստացվել Է հիվանդություններ ունեցող պացիենտների վրա, այն համեմատաբար առողջ մարդկանց վրա ավելի հեշտ կստացվի»,- պատմել Է հետազոտության հեղինակ, ՏյումՊՀ-ի ընդհանուր եւ սոցիալական հոգեբանության ամբիոնի դոցենտ Իննա Վասիլեւան:

Հետագայում Տյումենի պետական համալսարանի գիտնականները մտադիր են գնահատել կոսմետոլոգիական ընթացակարգերից ստացված հոգեբանական Էֆեկտները, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Հայերեն Русский

Լիբանանի նախագահը դատապարտել է երկրի հարավին ուղղված Իսրայելի հարվածները

Մարոկկոյի իշխանությունները ձերբակալել են մի քանի տասնյակ անօրինական միգրանտների՝ Սեուտա հասնելու փորձի ժամանակ

ԱՄՆ-ում համալսարանի մոտ հրաձգության հետևանքով առնվազն 5 մարդ է տուժել

Գերմանիայի արևմուտքում անտառային խոշոր հրդեհը մարելու աշխատանքները շարունակվում են

Վահան Կոստանյանն ու Օլեկսանդր Մերեժկոն քննարկել են Հայաստան-Ուկրաինա համագործակցության օրակարգը

Լիբանանում տներից մեկի վրա իսրայելական հարվածի հետևանքով յոթ մարդ է զոհվել

Օգոստոսի 17-ի միջոցառումների անոնս

Վարչապետը ծանոթացել է Միջուկային բժշկության ազգային կենտրոնում ստեղծված պայմաններին և առաջիկա ծրագրերին

Եվրոպան հեղուկացված բնական գազի գնումները նվազեցրել է, ռուսական գազին՝ ավելացրել

Ինդոնեզիայի արևելքում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 38-ի