Տիգրան Խաչատրյանը մասնակցել է ՀՊՏՀ-ում կազմակերպված կլոր սեղան-քննարկմանը

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը մասնակցել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում տեղի ունեցած «Բարձր տեխնոլոգիաների զարգացումը և Հայաստանի տնտեսության մրցունակությունը» թեմայով կլոր սեղան-քննարկմանը՝ կազմակերպված Հայաստանի Պետական Տնտեսագիտական համալսարանի,«Այլընտրանք» հետազոտական կենտրոնի և ԱՐՓԱ(Analysis, Research and Planning for Armenia)հիմնարկի(ԱՄՆ) կողմից: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ էկոնոմիկայի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Քննարկմանը մասնակցել են Համաշխարհային բանկի, գործադիր իշխանության, միջազգային կառույցների, գործարար շրջանակների ներկայացուցիչներ, ՀՊՏՀ գիտնականներ և դասախոսներ։

ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնակատար Դիանա Գալոյանը, շնորհակալություն հայտնելով ներկաներին մասնակցության համար, իր խոսքում նշել է․ «Ինչպես գիտենք, Հայաստանի Հանրապետությունը տեխնոլոգիաների զարգացումը համարում է գերակա ճյուղ, սակայն հարց է ծագում, թե որքանով են այսօր Հայաստանում արտադրված տեխնոլոգիաները նպաստում մեր տնտեսության զարգացմանը։ Արդյո՞ք արտադրված տեխնոլոգիաները ինտեգրվում են հենց մեր տնտեսությունում, և արդյո՞ք մենք կարողանում ենք լիարժեք օգտագործել տնտեսության առանձին ճյուղերի՝ արդյունաբերության, գյուղատնտեսության ու այլ ոլորտներում նորարությունների, նանոտեխնոլոգիաների, գիտության այլ նվաճումների ներդրման և դրանց խթանների կիրառման հնարավորությունները», - իր խոսքում ասել է բուհի ղեկավարը՝ նախանշելով քննարկման թեման:

Տիգրան Խաչատրյանը, կարևորելով քննարկման շրջանակը և ընտրված ձևաչափը, իր ելույթում նշել է․«Չափազանց կարևոր է բարձր տեխնոլոգիաների զարգացումը Հայաստանում, բայց մրցունակ տնտեսություն ունենալու համար ոչ պակաս կարևոր է նորարարությունների զարգացման ինտեգրումը տնտեսության մնացած ճյուղեր: Այս քննարկումն առիթ կլինի ծանոթանալու այն այլընտրանքային տեսակետներին, որոնք պետք են մեր ամենօրյա համագործակցությունն ուժեղացնելու և մեր առաջիկա անելիքներն ավելի հասցեական և արդյունավետ դարձնելու համար»։ Նախարարն անդրադարձել է տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման առաջնահերթություններին, ոլորտում առկա միտումներին, ինչպես նաև պետական աջակցության առանձնահատկություններին: Նա առաջարկել է նախատեսվող աշխատանքային խմբի հետ համագործակցել ավելի ակտիվ՝ փորձելով նախանշել և քննարկել ՀՀ տնտեսության մրցունակության վրա ազդող հիմնական խնդիրները։

Քննարկմանը ելույթներով հանդես են եկել նաև․ «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի ղեկավար Թաթուլ Մանասերյանը՝ խոսելով բարձր տեխնոլոգիաների զարգացման և Հայաստանի մրցունակության խնդիրների մասին, ՀՊՏՀԻնովացիոնևինստիտուցիոնալհետազոտություններիգիտաուսումնականլաբորատորիայի ղեկավար, տ.գ.թ., դոցենտ Ատոմ Մարգարյանը՝ «Ռենտագոյացնող տնտեսությունից անցում ինովացիոն տնտեսություն» թեմայով զեկուցմամբ և «ԱՐՓԱ» հիմնարկի նախագահ Հակոբ Փանոսյանը, որը ներկայացրել է բարձր տեխնոլոգիաների, մասնավորապես նանոտեխնոլոգիաների ոլորտում Հայաստանի տնտեսության բարձր ներուժը, ինչպես նաև ղեկավարած կառույցի կողմից Հայաստանում իրականացվող միջոցառումներն ու մրցույթները:

Հայերեն Русский

Լեհաստանը Բալթիկ ծովի վրայով ռուսական «Իլ-20» ինքնաթիռի թռիչքի պատճառով կործանիչներ է օդ բարձրացրել

Պենտագոնը համաձայնագրեր է ստորագրել Patriot և THAAD հրթիռների արտադրությունն ավելացնելու վերաբերյալ

Թուրքիայի և Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարները քննարկել են Ուկրաինայի և Մերձավոր Արևելքի հարցերը

2026-ին Եվրոպայում հրդեհների պատճառած վնասը գերազանցել է 3 միլիարդ եվրոն

Իրանը հերքել է Դոնալդ Թրամփի պնդումներն ԱՄՆ-ի հետ նոր բանակցությունների վերաբերյալ

Սեուտայի ճգնաժամի պատճառով ԵՀ նախագահը կոչ է արել ուժեղացնել ստուգումները և արգելապատնեշներ կառուցել ԵՄ սահմաններին

Մեկ ամսվա ընթացքում Հորմուզի նեղուցում հարձակման է ենթարկվել կատարական հեղուկ բնական գազ տեղափոխող երկրորդ տանկերը

«Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուին և շտաբներից մեկի ղեկավարին առնչվող քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Դավիթ Համբարյանը նշանակվել է ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար

Իտալիայի 25 քաղաքներում ռեկորդային շոգի պատճառով հայտարարվել է վտանգի ամենաբարձր մակարդակ