Հնդկական ջեներիկ դեղերի շնորհիվ ՀՀ-ն կիրականացնի հեպատիտ C-ի դեմ պայքարի ազգային ծրագիր
1 րոպեի ընթերցում
![Հնդկական ջեներիկ դեղերի շնորհիվ ՀՀ-ն կիրականացնի հեպատիտ C-ի դեմ պայքարի ազգային ծրագիր](http://armenpress.am/resized/480/static/news/b/2019/11/994789.jpg)
ԵՐԵՎԱՆ, 11 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ առողջապահության նախարարությունը առաջիկայում նախատեսում է հեպատիտ C-ի դեմ պայքարի ազգային ծրագիր սկսել՝ հնդկական ջեներիկ (վերարտադրված) բարձրորակ դեղերով:«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:
«Հնդկական ջեներիկ բարձրորակ դեղերը 10 անգամ ավելի մատչելի են, քան ամերիկյան անալոգները: Ազգային ծրագրում ներգրավված է եղել տարեկան 500 անձ, ապա 1000: Մենք պետք է վերացնենք հեպատիտ C-ի համաճարակը Հայաստանում՝ շնորհիվ հնդկական բարձրորակ ջեներիկ դեղերի»,- նշեց նախարարը:
Նա շեշտեց, որ Հայաստանում գրանցված է 4000 անուն և ավելի դեղորայք, և այդ դեղերի 10 տոկոսը ներմուծվում է Հնդկաստանից: