Հասարակական

ՌԴ ԱԳՆ խոսնակը երևանյան երեկոն անցկացրել է ջազ-ակումբում

1 րոպեի ընթերցում

 ՌԴ ԱԳՆ խոսնակը երևանյան երեկոն անցկացրել է ջազ-ակումբում

ԵՐԵՎԱՆ, 11 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովան Երևանում երեկոն անցկացրել է ջազ-ակումբներից մեկում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, Մարիա Զախարովան «Ինստագրամ»-ի իր էջում երեկոյից հրապարակել է լուսանկար, իսկ հայկական երաժշտությունից պատառիկներ տեղ են գտնել նրա «story»-ում:

«Երեկո երևանյան ջազ-ակումբում: Միանշանակ համամիտ եմ, մշակույթն ընտանեկան գործ է»,-նշել է Մարիա Զախարովան՝ արձանագրելով անգամ մանկասայլակով ջազ-ակումբ եկած ընտանիքների:

Посмотреть эту публикацию в Instagram

Вечером в ереванском джаз-клубе. Согласна на 100%: культура - дело семейное

Публикация от Maria Zakharova (@mzakharovamid) 10 Ноя 2019 в 1:35 PST

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը նոյեմբերի 10-11-ը պաշտոնական այցով Հայաստանում է:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում