ՆԱՍԴԱՔ-ը բարձր է գնահատել Հայաստանի կառավարության տնտեսական բարեփոխումները

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 8 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միջազգային մամուլը շարունակում է բարձր գնահատականներ հնչեցնել Հայաստանի կառավարության տնտեսական քաղաքականության և բարեփոխումների մասին: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հրապարակելով ՆԱՍԴԱՔ-ի կայքում հրապարակված հոդվածը Հայաստանի տնտեսական բարեփոխումների մասին:

«Քաղաքական նոր իմիջի կողքին ձևավորվում է մեր երկրի տնտեսական նոր իմիջը՝ Հայաստանը ի ցույց դնելով որպես ներդրումների համար գրավիչ երկիր, որով հետաքրքրված են միջազգային ներդրողները»,- գրել է Փաշինյանը:

«Տնտեսական բարեփոխումները Հայաստանը դարձրել են առավել խոշոր ներդրողների ռադար» վերնագիրը կրող հոդվածում նշված է, որ այն բանից հետո, երբ անցյալ տարի խաղաղ բողոքի ցույցերի արդյունքում ստեղծվեց բարեփոխումներին ուղղված կառավարություն, Հայաստանի տնտեսությունն աճում է ավելի արագ, քան իր հարևան՝ նավթով հարուստ տնտեսությունով Ադրբեջանում, ինչն ամրապնդում է ներդրողների պատրաստակամությունը `վարկեր տրամադրել Հայաստանին:

«Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունը մշակել է բարեփոխումների ծրագիր, որն ուղղված է Հայաստանի ինստիտուտների և օրենքի գերակայության ամրապնդմանը, գործարար միջավայրի բարելավմանը և կոռուպցիայի դեմ պայքարին»,- նշված է հոդվածում:

Հայերեն العربية English Русский

Այժմ բանակցությունների միջանկյալ հատվածում ենք․ Համբարձում Մաթևոսյանը` COP17 համաժողովի ընթացքի մասին

ՏԻՄ ընտրություններ․ ԿԸՀ-ն հրապարակել է նոր տվյալներ ընտրողների մասնակցության վերաբերյալ

ԿԸՀ-ն քաղաքական գործիչներին և ԶԼՄ-ներին կոչ է անում զերծ մնալ քարոզչություն կամ հակաքարոզչություն պարունակող հայտարարությունից

ԱԳՄԱ նախարարի տեղակալը մասնակցել է «Բիզնես առաջնորդության մոբիլիզացում հանուն բնության» խորագրով կլոր սեղան-քննարկմանը

Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը դարձավ աշխարհի առաջնության կրկնակի չեմպիոն

ՏԻՄ ընտրություններ․ ՆԳՆ-ն ընտրախախտումների վերաբերյալ 13 ահազանգ է ստացել

ՏԻՄ ընտրություններ․ ժամը 14։00-ի դրությամբ մասնակցության ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է Ստեփանավանում

Հայաստանը հուլիս-սեպտեմբերին մրգեր է արտահանել Օման․ Միրզոյանը վստահ է՝ արտահանման ծավալները կավելանան

Նիկոլ Փաշինյանը պատարագի է մասնակցել Էջմիածնի Սուրբ Հռիփսիմե եկեղեցում

Կենսաբազմազանության պահպանումը պետք է դիտարկել նաև տնտեսական դիմակայունության և երկարաժամկետ անվտանգության համատեքստում.  Վահան Կոստանյան