Արցախի ԱԺ հանձնաժողովը հավանություն է տվել Հաշվեքննիչ պալատի նոր անդամի թեկնածությանը
1 րոպեի ընթերցում

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 8 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵս: Տեղի է ունեցել Ազգային ժողովի ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նիստը՝ Արամ Գրիգորյանի նախագահությամբ: Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից, օրակարգում «Հաշվեքննիչ պալատի անդամի թեկնածության և Ազգային ժողովին թեկնածու առաջարկելու վերաբերյալ քննարկում» հարցն էր:
Գլխադասային հանձնաժողովի անդամները Հաշվեքննիչ պալատի անդամիպաշտոնի համար ԱԺ «Հայրենիք» խմբակցության կողմից առաջադրվածԴավիթ Խաչատրյանի կենսագրական տվյալները և աշխատանքային փորձի վերաբերյալ տեղեկատվությունն ուսումասիրելուց հետո հավանություն են տվել նրա թեկնածությունը ԱԺ հերթական նիստում քննարկելուն: