Life

Toyota-ն շահույթի ռեկորդային մակարդակ Է գրանցել

1 րոպեի ընթերցում

Toyota-ն շահույթի ռեկորդային մակարդակ Է գրանցել

ԵՐԵՎԱՆ, 7 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Toyota ճապոնական ավտոմոբիլային ընկերությունը զուտ շահույթի ռեկորդային մակարդակ Է գրանցել 2019 ֆինանսական տարվա (ապրիլ-սեպտեմբեր) առաջին կեսին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, վկայում են ընկերության կողմից նոյեմբերի 7-ին հրապարակված տվյալները:

Այսպես, ավտոընկերության զուտ շահույթը 2018 թվականի համապատասխան ժամանակաշրջանի համեմատությամբ ավելացել Է 2,6 տոկոսով՝ հասնելով 1,27 տրլն իեն (մոտավորապես 11 մլրդ դոլար) ռեկորդային նշագծի: Ընդգծվում Է, որ նման արդյունքի կոնցեռնին հաջողվել Է հասնել լավ վաճառքների շնորհիվ ինչպես Ճապոնիայի ներսում, այնպես Էլ արտասահմանում:

Միեւնույն ժամանակ Toyota-ն պահպանում Է ամբողջ 2019 ֆինանսական տարվա (ավարտվում Է 2020 թվականի մարտի 31-ին) համար շահույթի ընթացիկ կանխատեսումը: Այսպես, ընկերության կանխատեսումների համաձայն, զուտ շահույթը պետք Է կազմի 2,15 տրլն իեն (18,6 մլրդ դոլար), ինչը 14,2 տոկոսով ավելի Է, քան 2018 ֆինանսական տարվա զուտ շահույթը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում