Կասեցվել է «Տարոն-Ավիա» ավիաընկերության օդանավ շահագործողի վկայականը

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Տարոն-Ավիա» ավիաընկերությունում անցկացրած տեսչական ստուգումների և արձանագրված թերությունների արդյունքում ավիաընկերության օդանավ շահագործողի վկայականըկասեցվել է:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հայտնում է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջը:

«Տարոն-Ավիա ՍՊԸ-ում անցկացրած տեսչական ստուգումների և արձանագրված թերությունների արդյունքում ավիաընկերության օդանավ շահագործողի վկայականըկասեցվել է և տրվել է 6 ամսյա ժամկետ' թերությունները վերացնելու համար: Սակայն ընկերության կողմից կայացվել է որոշում' գործունեությունը դադարեցնելու մասին: Հաշվի առնելով վերոգրյալը՝ Տարոն-Ավիա ՍՊԸ-ի թիվ 049 օդանավ շահագործողի վկայականի գործողությունը դադարեցվել է»,- նշված է հրապարակման մեջ:

Հայերեն English