Անջելինա Ջոլին պատմել Է, որ ցանկանում Է մեկնել ԱՄՆ-ից

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկացի դերասանուհի Անջելինա Ջոլին Harper՚s Bazaar հանդեսին տված հարցազրույցում պատմել Է, որ ցանկանում Է մեկնել ԱՄՆ-ից, բայց չի կարող դա անել, քանի դեռ իր եւ Բրեդ Փիթի երեխաները չեն դարձել 18 տարեկան, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Ես ցանկանում եմ ապրել այլ երկրում եւ կապրեմ, հենց որ լրանա իմ երեխաների 18 տարին: Այժմ ես պետք Է գտնվեմ այնտեղ, որտեղ նրանց հայրն Է»,-բացատրել Է նա:

Հարցազրույցում դերասանուհին չի ճշտել, թե հատկապես ուր Է նա պատրաստվում տեղափոխվել, բայց նշել Է, որ իր համար միշտ հետաքրքիր Է եղել Աֆրիկան: Ջոլին եւ Փիթը բաժանվել են 2016 թվականին՝ ամուսնությունից երկու տարի անց եւ գրեթե տասը տարվա հարաբերություններից հետո:

Զույգը դաստիարակում Է վեց երեխայի՝ հոգեորդիներ Մեդոքսին, Զախարին, Փաքսին եւ հարազատ զավակներին՝ Շայլոյին եւ երկվորյակներ Նոքսին ու Վիվիենին: Ավագ որդին՝ Մեդոքսը, որի 18 տարին լրացել Է օգոստոսին, սովորում Է Հարավային Կորեայի համալսարանում: Մյուս երեխաներն ապրում են ԱՄՆ-ում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Հայերեն Français Русский

Վահան Կոստանյանը հանդիպել է Ուկրաինայի Գերագույն ռադայի նախագահի տեղակալի հետ

Ֆրանսիայում Սահմանադրական խորհուրդն արգելափակել է սոցիալական ցանցեր երեխաների մուտքն արգելող օրենքը

Պապիկյանը ծանոթացել է ՊՆ-ին մատուցվող հոգեբանական ծառայությունների ընթացիկ զեկույցին

Մեծ Բրիտանիայում ռեկորդային թվով բնական հրդեհներ են գրանցվել

ՇՄ նախարարությունը շարունակում պլաստիկ արտադրանքի սահմանափակումներին ընդառաջ իրազեկման աշխատանքները

Խորվաթիայում բնական հրդեհներից ավելի քան 40 մարդ է տուժել

Բանակում մահվան դեպքերի վիճակագրությունը խեղաթյուրվում է

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս մեկ հողատարածք

Պետգույքի կոմիտեի տնօրինմանն են փոխանցվել ապօրինի ծագում ունեցող գույք, տրանսպորտային միջոց և բաժնետոմս

Աշխարհի առաջատար մի շարք բուհերում սովորած Դավիդ Թավադյանը նշանակվել է Պետգույքի կառավարման կոմիտեի նախագահ