Life

Անջելինա Ջոլիին «Հավերժների» նկարահանումից տարահանել են ականի մասին հաղորդման պատճառով

1 րոպեի ընթերցում

Անջելինա Ջոլիին «Հավերժների» նկարահանումից տարահանել են ականի մասին հաղորդման պատճառով

ԵՐԵՎԱՆ, 5 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անջելինա Ջոլիին եւ «Գահերի խաղի» աստղ Ռիչարդ Մեդենին տարահանել են Կանարյան կղզիներում «Հավերժները» ֆիլմի նկարահանումներից՝ գտնված չպայթած ականի պատճառով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է The Sun-ը:

«Հայտնի չԷ, թե ինչ կարող Էր տեղի ունենալ, եթե արկը չհայտնաբերեին: Բարեբախտաբար, բոլորին ժամանակին տեղափոխել են անվտանգ վայր, իսկ փորձագետները ձեռնարկել են անհրաժեշտ միջոցներ»,- պատմել Է աղբյուրը հրատարակությանը:

Ականը դրվել Էր, ամենայն հավանականությամբ, Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ: «Հավերժներում» նաեւ նարահանվում են Սալմա Հայեկը եւ Քիթ Հարինգթոնը: Պլանավորված Է, որ կինոնկարն Էկրան կբարձրանա 2020 թվականի նոյեմբերին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում