Արցախ

Մասիս Մայիլյանը հանդիպում է ունեցել Ռուսաստանի փորձագիտական հանրության ներկայացուցիչների հետ

1 րոպեի ընթերցում

Մասիս Մայիլյանը հանդիպում է ունեցել Ռուսաստանի փորձագիտական հանրության ներկայացուցիչների հետ

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 4 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը՝ Ռուսաստանում Արցախի Մշտական ներկայացուցչությունում նոյեմբերի 4-ին հանդիպում է ունեցել ռուսաստանյան փորձագիտական և ակադեմիական մի շարք կենտրոնների ղեկավարների և ներկայացուցիչների հետ։

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին Արցախի Հանրապետության ԱԳՆ-ից, հանդիպմանը ԱԳՆ ղեկավարը ներկայացրել է Արցախի արտաքին քաղաքականության առաջնահերթ ուղղությունները, մասնավորապես՝ Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման գործընթացը, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի ներկա փուլը։

Նախարարն անդրադարձել է տարածաշրջանային զարգացումներին, ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ ընդունված բանաձևին և դրա նշանակությանը, ինչպես նաև վերջերս Ստեփանակերտում կայացած Արցախի բարեկամների համաժողովին։

Մասիս Մայիլյանը պատասխանել է հանդիպման մասնակիցների բազմաթիվ հարցերին։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում