Life

Թողարկվել Է «Երիտասարդ պապի» շարունակության երկրորդ թիզերը

1 րոպեի ընթերցում

Թողարկվել Է «Երիտասարդ պապի» շարունակության երկրորդ թիզերը

ԵՐԵՎԱՆ, 4 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: HBO ալիքը YouTube-ում զետեղել Է Պաոլո Սորենտինոյի «Նոր պապը» սերիալի՝ «Երիտասարդ պապը» շոուի շարունակության երկրորդ թիզերը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է NME-ն:

Հրապարակված տեսանյութում կաթոլիկ եկեղեցու ղեկավարը՝ Ջոն Մալկովիչի կատարմամբ, հայտարարում Է. «Աշխարհում բոլորը պետք Է իմանան՝ ով Է պապը: Դա փառամոլություն չԷ, դա անհրաժեշտություն Է»: Հոլովակում կարելի Է տեսնել նաեւ նրա նախորդին, որին մարմնավորել Է Ջուդ Լոուն: Մայիսին հայտնի Է դարձել, որ նախագծին մասնակցելու Է Մերիլին Մենսոնը: Առայժմ տեղեկատվություն չկա այն մասին, թե ում Է նա մարմնավորելու: Եվս մեկ հրավիրված աստղ կդառնա Շերոն Սթոունը: Սերիալի պրեմիերան HBO-ով կկայանա 2020 թվականի հունվարին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում