Life

Փորձագետները նշել են ծերացումը դանդաղեցնող մթերքները

2 րոպեի ընթերցում

Փորձագետները նշել են ծերացումը դանդաղեցնող մթերքները

ԵՐԵՎԱՆ, 4 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Փորձագետները նշել են 10 մթերք, որոնք կօգնեն պահպանելու երիտասարդ տեսքը եւ մաշկի առաձգականությունը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է «Մեդիկֆորում» պորտալը: Այսպես, օրինակ՝ մաշկի տեսքը բարելավել կարող են լոլիկները: Դրանցում պարունակվող լիկոպին հակաօքսիդիչը, ինչպես նաեւ A եւ C վիտամինները նորացնում են դեմքի մաշկը, գրում Է հրատարակությունը: Լոլիկների ամենօրյա գործածության դեպքում ուլտրամանուշակագույնից մաշկի պաշտպանությունը մեծանում Է 33 տոկոսով, ինչպես նաեւ դանդաղում են ծերացման գործընթացները:

Բացի դրանից, օգտակար Է թեյը, որը բարերար Է ազդում ոչ միայն մաշկի, այլեւ անոթների վրա: Բորբոքային գործընթացների վերացման համար լավագույն մթերք Է ճանաչվել բրոկոլին: Հարկ Է ուշադրություն դարձնել նաեւ ընկուզեղենի վրա, որոնք պարունակում են հակաօքսիդիչներ, կալցիում, կալիում եւ A, E, B6, B12 վիտամիններ: Նշվում Է, որ դրանք օրգանիզմում պահպանում են ջրի հավասարակաշռությունը: Մաշկի վերականգնման գործընթացներն արագացնելու եւ կճիռների հայտնվելը դանադաղեցնելու համար փորձագետները խորհուրդ են տալիս գործածել ավոկադո եւ սաղմոն: Մաշկի առաձգականության համար նաեւ մասնագատներն օգտակար են համարել ձիթայուղը, թերթավոր սալաթները, հապալասը եւ մուգ շոկոլադը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում