Արցախ

Մասիս Մայիլյանը Մոսկվայում ներկա է գտնվել Արցախի մշակույթին նվիրված միջոցառումներին

1 րոպեի ընթերցում

Մասիս Մայիլյանը Մոսկվայում ներկա է գտնվել Արցախի մշակույթին նվիրված միջոցառումներին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 4 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կարճատև աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում գտնվող Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը, Մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարար Լեռնիկ Հովհաննիսյանի և ՌԴ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վարդան Տողանյանի հետ նոյեմբերի 3-ին ներկա են գտնվել արցախցի նկարիչների ցուցահանդեսին և Ստեփանակերտից «ՎԷԼԱՆՍ» երգչախմբի համերգին։ «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունից:

Ցուցահանդեսին ներկայացված են եղել նաև Ռուսաստանից, Բելառուսից, Վրաստանից, Հնդկաստանից և այլ երկրներից նկարիչների կտավները՝ ստեղծված Արցախում։

Արցախի մշակույթին նվիրված օրը անց է կացվել Մոսկվայի «Թվային գործնական հարթակ» (ЦДП) ժամանակակից բազմաֆունկցիոնալ համալիրում՝ «Հայկական մշակույթի աշնանային շրջան» փառատոնի շրջանակներում։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում