Apple-ը նախազգուշացրել Է iPhone-ի եւ iPad-ի հին մոդելների աշխատանքում խափանումների մասին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 4 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Apple կորպորացիան օգտատերերին նախազգուշացրել Է 2012 եւ ավելի վաղ տարիների թողարկման սարքերը նորացնելու անհրաժեշտության մասին՝ գեոլոկացիայի եւ տվյալների սինքրոնացման ծառայությունների ճիշտ աշխատանքի համար: Համապատասխան հաղորդագրությունն ընկերությունը զետեղել Է իր կայքում: Apple-ն ընդգծում Է, որ խափանումներ կարող են տեղի ունենալ Գրինվիչի ժամանակով նոյեմբերի 3-ի կեսգիշերից (Երեւանի ժամանակով նոյեմբերի 3-ի 04:00-ից), տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Համակարգի նորացման անհրաժեշտությունը ծագել Է ապրիլի 6-ին GPS համակարգով ժամանակի տեղափոխման պատճառով, նշում Է կորպորացիան: Խնդիրը վերաբերում երկրորդ, երրորդ եւ չորրորդ սերունդների iPhone 4S եւ 5, iPad, ինչպես նաեւ «մինի» տարբերակի առաջին մոդելի տերերին: Ըստ որում, նշում Է ընկերությունը, նորացում չի պահանջվում այն սարքերի համար, որոնք մեջ բջջային մոդուլ չկա:

Apple-ն iPhone 5-ի օգտատերերի հատուկ ուշադրությունն Է հրավիրել նաեւ այն բանի վրա, որ նրանց սարքերը նոյեմբերի 3-ից չի կարելի նորացնել «օդով»՝ բաղադրիչները բեռնելով անհաղորդալար ցանցով: Այդ սարքերի տերերի համար անհրաժեշտ կլինի սմարթֆոնները միացնել համակարգչին եւ նորացման համար օգտագործել iTunes ծրագիրը կամ ներսարված ծրագրային ապահովումը:

Այն օգտատերերը, որոնք չեն տեղակայել իրենց սարքերի համար թողարկված ծրագրային ապահովման վերջին տարբերակը, չեն կարողանա օգտվել App Store հավելվածների խանութներից, iCloud սինքրոնացման ծառայություններից, Էլեկտրոնային փոստից եւ վեբ-բրաուզերից, ճշտում Է Apple-ը: Բացի դրանց, նրանց մոտ սխալ տարեթիվ-ամսաթիվ եւ ժամանակ կարտացոլվի, հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը:

Հայերեն Русский

Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն

Սպիտակ տունը հայտարարել է, որ ընտրություններից հետո մտադիր չէ փոխել տնտեսական քաղաքականությունը

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է

Մարսի կորուսյալ աշխարհը, մոլորակների էվոլյուցիան ու տիեզերքում կյանքի որոնումները. հարցազրույց մոլորակագետ Բեթանի Էլմանի հետ

Ալեն Սիմոնյանը մասնակցել է «Խաղաղություն եւ անվտանգություն․ տարածաշրջանային փոխակերպվող իրողությունները» խորագրով քննարկմանը

Գևորգ Պապոյանն այցելել է «Hexa Machinery» մեքենաշինական գործարան՝ գործունեությանն ու առաջիկա ծրագրերին ծանոթանալու նպատակով

Կայացել է Հայաստանի և Վրաստանի պետական սահմանների սահմանագծման և սահմանազատման հարցերով հանձնաժողովների հանդիպումը

Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը

Կայացել է Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը

«Խաչքարերին նոր կյանք» ծրագիրը շարունակվում է Լոռու, Վայոց Ձորի և Արարատի մարզերում