Մայքլ Ջեքսոնը կրկին գլխավորել Է ամենաբարձր վարձատրվող մահացած հայտնիների վարկանիշը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մայքլ Ջեքսոնը, Forbes հանդեսի վարկածով, գլխավորել Է ամենաբարձր վարձատրվող մահացած հայտնիների վարկանիշը: Ինչպես հաղորդվում Է հրատարակության կայքում, 2019 թվականին նա վաստակել Է 60 մլն դոլար, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Չնայած փոփ-արքայի վերաբերյալ ավելի ու ավելի հակասական տեղեկատվության հայտնվելուն, նրա երգերի ունկնդրումներն ԱՄՆ-ի սթրիմինգային ծառայություններում շարունակում են աճել՝ 2,1 մլրդ 2019 թվականին՝ մեկ տարի առաջվա 1,8 միլիարդի համեմատությամբ: Mijac Music կատալոգից, Լաս-Վեգասի շոուից եւ Sony-ի հետ երկարաժամկետ համաձայնագրից ստացված շահույթի շնորհիվ նա յոթերորդ տարին անընդմեջ պահպանում Է ամենաբարձր վարձատրվող մահացած հայտնիի տիտղոսը»,-նշում Է Forbes-ը:

Ցուցակի երկրորդ տեղում Է Էլվիս Փրեսլին (39 մլն դոլար), իսկ երրորդում ամերիկացի ծաղրանկարիչ Չառլզ Շուլցը (38 մլն դոլար): Ընդամենը վարկանիշում տեղ Է գտել13 հայտնի, որոնցից ինը երաժիշտներ են:

Forbes-ը նաեւ նշում Է, որ մահացած կատարողներին մեծապես օգնում են վաստակել սթրիմինգային հարթակները: Դրանց շնորհիվ Ջեքսոնը, ինչպես նաեւ մյուս արտիստները, այդ թվում՝ Ուիթնի Հյուսթոնը եւ Nipsey Hussle-ը, ընդհանուր առմամբ վերջին տարվա ընթացքում հավաքել են 15,2 մլրդ լսում, ինչը 38,5 տոկոսով ավելի Է, քան նախորդ 12 ամսվա ընթացքում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հայերեն Русский

Լիբանանի նախագահը դատապարտել է երկրի հարավին ուղղված Իսրայելի հարվածները

Մարոկկոյի իշխանությունները ձերբակալել են մի քանի տասնյակ անօրինական միգրանտների՝ Սեուտա հասնելու փորձի ժամանակ

ԱՄՆ-ում համալսարանի մոտ հրաձգության հետևանքով առնվազն 5 մարդ է տուժել

Գերմանիայի արևմուտքում անտառային խոշոր հրդեհը մարելու աշխատանքները շարունակվում են

Վահան Կոստանյանն ու Օլեկսանդր Մերեժկոն քննարկել են Հայաստան-Ուկրաինա համագործակցության օրակարգը

Լիբանանում տներից մեկի վրա իսրայելական հարվածի հետևանքով յոթ մարդ է զոհվել

Օգոստոսի 17-ի միջոցառումների անոնս

Վարչապետը ծանոթացել է Միջուկային բժշկության ազգային կենտրոնում ստեղծված պայմաններին և առաջիկա ծրագրերին

Եվրոպան հեղուկացված բնական գազի գնումները նվազեցրել է, ռուսական գազին՝ ավելացրել

Ինդոնեզիայի արևելքում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 38-ի