Հասարակական

Հանրային հեռուստառադիոընկերության խորհուրդը նախատեսում է ստեղծել օնլայն հեռուստաալիք

2 րոպեի ընթերցում

Հանրային հեռուստառադիոընկերության խորհուրդը նախատեսում է ստեղծել օնլայն հեռուստաալիք

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրային հեռուստառադիոընկերության խորհուրդը նախատեսում է ստեղծել օնլայն հեռուստաալիք, որի համար ներկայացրել է 102 մլն դրամի հայտ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին ՀՀ ազգային ժողովի մշտական հանձնաժողովներում 2020-ի պետական բյուջեի մասին օրենքի նախագծի նախնական քննարկումներում ասաց խորհրդի նախագահ Արա Շիրինյանը:

«Բյուջեով հայտարարել էինք, որ հաջորդ տարվա համար նախատեսում ենք օնլայն հեռուստաալիք ունենալ, և ներկայացրել էինք ևս 102 մլն դրամի հայտ: Այն այս պահին ոչ մերժվել, ոչ հաստատվել է, և մենք դեռ սպասում ենք»,-ասաց Շիրինյանը:

Տեղեկատվական, քաղաքական, տնտեսական, մանկապատանեկան և հանրության համար նշանակալի այլ տեղեկատվական բնույթի հաղորդումների արտադրությունն ու հեռարձակումն ապահովելու համար բյուջեով նախատեսվում է ծախսել 7 մլրդ 396 մլն 131 հազար դրամ: Բյուջետային ծախսային ծրագրի հաջորդ կետը` Հանրային հեռուստառադիոընկերության կառավարման, համակարգման ու մոնիտորինգի համար նախատեսում 146 մլն 864 հազար դրամ` նախորդ տարվա համեմատ մոտ 3.5 մլն դրամով պակաս: Հեռուստատեսային ծառայությունների համար, որը նախատեսում է հեռուստատեսային հաղորդումների պատրաստում և հեռարձակում, բյուջեով նախատեսվում է ծախսել 5 մլրդ 953 մլն 300 հազար դրամ, որը նույնպես 25 մլն դրամով պակաս է նախորդ տարվա ծախսածից: Ռադիոհաղորդումների պատրաստման ու հեռարձակման համար նախատեսվում է ծախսել 942 մլն 364 հազար դրամ:

Հանրային հեռուստաընկերության տեխնիկական վերազինման համար խորհուրդը նախատեսում է 100 մլն դրամ հատկացնել:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում