Հասարակական

Կառավարությունը KFW-ի հետ կստորագրի 40 մլն եվրո ներգրավելու համաձայնագիր

1 րոպեի ընթերցում

Կառավարությունը KFW-ի հետ կստորագրի 40 մլն եվրո ներգրավելու համաձայնագիր

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության` ի դեմս ՀՀ ֆինանսների նախարարության և ՀՀ շրջակա միջավայրի նախարարության, և Վերականգնման վարկերի բանկի (KfW) միջև կստորագրվի «Քաղաքականության վրա հիմնված վարկ – Շրջակա միջավայրի պահպանություն - BMZ 3010 00 579, վարկ N 29426» վարկային համաձայնագիր: Դրանով նախատեսվում է Հայաստանի Հանրապետությանը տրամադրել բյուջետային աջակցության 40 մլն եվրոյի վարկ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, Ֆինանսների փոխնախարար Կարեն Բրուտյանը նշեց, որ միջոցներն ուղղվելու են «2019թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքով սահմանված պակասուրդի ֆինանսավորմանը, ուստի վարկային միջոցների ժամանակին ստացումը կարևոր նշանակություն ունի պետական բյուջեի կատեգորիաներով նախատեսված ծախսերի ֆինանսավորման տեսանկյունից:

Բյուջետային աջակցության միջոցների ստացման համար նախապայման Է հանդիսանում երկկողմ փոխհամաձայնեցված քաղաքականության գործողությունների աղյուսակով սահմանված շրջակա միջավայրի պահպանության ոլորտում մի շարք միջոցառումների և բարեփոխումների իրականացումը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում