Facebook-ը հասույթի ու շահույթի զգալի աճ Է արձանագրել

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Facebook-ի հասույթն ընթացիկ տարվա երրորդ եռամսյակում կազմել Է 17,652 մլրդ դոլար՝ 2018 թվականի համապատասխան ժամաանակաշրջանի 13,7 մլրդ դոլարի համեմատությամբ ավելանալով 29 տոկոսով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, վկայում Է Facebook-ի՝ հոկտեմբերի 30-ին հրապարակված կորպորատիվ հաշվետվությունը, որին պատկանում Է համանում սոցիալական ցանցը: Հաշվետվության համաձայն՝ ընկերության զուտ շահույթը երրորդ եռամսյակում փոքր-ինչ գերազանցել Է 6 մլրդ դոլարը: Այդ ցուցանիշը 19 տոկոսով աճել Է անցյալ տարվա երրորդ եռամսյակի 5,137 մլրդ դոլարի համեմատությամբ: Այն մարդկանց թիվը, որոնք պարբերաբար Facebook են մտնում, սեպտեմբերի 30-ին ավարտված երեք ամսվա ընթացքում 8 տոկոսով ավելացել Է 2018 թվականի երրորդ եռամսյակի համեմատությամբ եւ հասել 2,45 միլիարդի: Խոսքը վերաբերում Է նրանց, ովքեր սոցցանց են մտնում ամսական մեկ անգամից ոչ պակաս: Ընկերության գնահատումների համաձայն՝ ընթառիկ տարվա սեպտեմբերին օրական առնվազն մեկ անգամ Facebook-ից օգտվել Է 1,62 մլրդ մարդ: Այդ ցուցանիշն աճել Է 9 տոկոսով, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Հայերեն Русский

Ամփոփվել են հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններին կուսակցությունների և դաշինքների առաջադրումները

«Եդինայա Ռոսիա»-ն ՌԴ Պետդումայում ստանում է ռեկորդային թվով մանդատներ

Ալեքսանդր Արզումանյանը հետ է կանչվել Լեհաստանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից

Հայաստանի պատմության թանգարանի և Բեռլինի Թանգարանային կղզու համագործակցությամբ բացառիկ ցուցադրություն է մեկնարկում Երևանում

Արմեն Գրիգորյանը և Արայիկ Հարությունյանը պարգևատրվել են «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով

Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 21-24-ը ցերեկային ժամերին աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով

ԵՄ-ն շնորհավորել է Հայաստանի Անկախության 35-րդ տարեդարձի առթիվ

Անկախությունը մեզ տվեց մեր երկրում ապրելու և ինքնուրույն որոշումներ կայացնելու իրավունք. Տիգրան Ավինյան

ՀՀ վարչապետն ընդունել է տնտեսագիտության Նոբելյան մրցանակակիր Աբհիջիթ Բաներջիին

«Նոր գիրք»-35/26. Թոփուրիա, Լոուրի, Զարգարյան