Հասարակական

Հարգանքներս. Ալեքսիս Օհանյանի արձագանքը Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի ընդունմանը

1 րոպեի ընթերցում

Հարգանքներս. Ալեքսիս Օհանյանի արձագանքը Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի ընդունմանը

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գործարար, «Reddit» կայքի և «Initialized Capital» վենչուրային ընկերության համահիմնադիր Ալեքսիս Օհանյանն արձագանքել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունմանը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Ալեքսիս Օհանյանը «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում տարածել է ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆի հայտարարությունն այն մասին, որ 19 տարի պայքարել է, որպեսզիբանաձևի ընդունումն իրականություն դառնա և դրան կից կատարել հետևյալ գրառումը. «Հարգանքներս»:

«Տասնյակ հազարավոր ամերիկահայեր սրան սպասել են տասնամյակներ, մենք Ցեղասպանության ժխտման մասնակից չենք կարող լինել, չենք լռի, երբեք չենք մոռանա»,- «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրել է Ադամ Շիֆը:

ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատում հոկտեմբերի 29-ին կայացած քվեարկության արդյունքում ձայների մեծամասնությամբ ընդունվել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը։ Քվեարկությանը մասնակցած կոնգրեսականներից կողմ է քվեարկել, 405-ը, դեմ՝ 11-ը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում