Արցախ

Մասիս Մայիլյանը Վաշինգտոնում հանդիպել է հեղինակավոր վերլուծական կենտրոնների ղեկավարների հետ

1 րոպեի ընթերցում

Մասիս Մայիլյանը Վաշինգտոնում հանդիպել է հեղինակավոր վերլուծական կենտրոնների ղեկավարների հետ
ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխատանքային այցով ԱՄՆ-ում գտնվող Արցախի Հանրապետության ԱԳՆ ղեկավար Մասիս Մայիլյանը հոկտեմբերի 29-ին հանդիպել է Վաշինգտոնում գործող մի շարք հեղինակավոր վերլուծական կենտրոնների ղեկավարների հետ։

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին Արցախի Հանրապետության ԱԳՆ-ից, հանդիպումը տեղի է ունեցել Chatham House ձևաչափով և կազմակերպվել է ԱՄՆ Արտաքին հարաբերությունների խորհրդում։

Արցախի Հանրապետության ԱԳՆ ղեկավարը հանդես է եկել ելույթով, որից հետո պատասխանել է ներկաների բազմաթիվ հարցերին։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում