Բադասյանը ողջունում է ՍԴ շուրջ իրավիճակի վերաբերյալ Վենետիկի հանձնաժողովի նախագահի հայտարարությունը

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը ողջունում է Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիանի Բուքիքիոյի հայտարարությունը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Բադասյանն ասաց հոկտեմբերի 30-ին ՀՀ Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում:

«Ողջունում եմ պարոն Բուքիքիոյի հայտարարությունը, շատ կարևոր է: Կառավարությունում ի գիտություն ենք ընդունել իր դիտարկումները: Ես էլ եմ կարծում, որ ի վերջո Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված ճգնաժամը պետք է հանգուցալուծում ունենա, և մենք ավելի բնականոն եղանակով շարունակենք աշխատանքները»,- ասաց Բադասյանը:

Հոկտեմբերի 29-ին Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիանի Բուքիքիոն հայտարարություն է տարածել՝ կապված Հայաստանում ՍԴ շուրջ իրավիճակի հետ։ Բուքիքիոն կոչ է արել բոլոր կողմերին ցուցաբերել զսպվածություն, փոխադարձ հարգանք և կառուցողական ինստիտուցիոնալ համագործակցություն՝ այդ անհանգստացնող իրավիճակը հանդարտացնելու և վերահաստատելու Հայաստանի Սահմանադրության բնականոն աշխատանքը:

Հայերեն English

Շարունակվում է Ղարաբաղից տեղահանված ընտանիքների բնակապահովման ծրագրի շրջանակում դիմումների ընդունումը

Կանադան հայտարարել է սեպտեմբերի 8-ից Միացյալ Նահանգների դեմ պատասխան մաքսատուրքեր սահմանելու մասին

Իրանն ու Օմանը համաձայնության են եկել Հորմուզի նեղուցով ժամանակավոր երթուղի ստեղծելու շուրջ

Սեդրակ Քոչարյանին և ևս 5 անձի կալանավորելու միջնորդություն է ներկայացվել

ԿՀՎ տնօրեն Ջոն Ռատկլիֆը ժամանել է Մոսկվա. CBS News

Տեղի ունեցածն առնչություն չունի ծառայության հետ. ՊՆ մամուլի քարտուղարը՝ զինծառայողի ինքնասպանության մասին լուրերի թեմայով

Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն թույլ չի տա Իրանին կրկին ականապատել Հորմուզի նեղուցը

Հանրապետության որոշ շրջաններում առաջիկա օրերին սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Օգոստոսի 26-ի միջոցառումների անոնս

Մոլդովայում հոբելյանական 25-րդ Գինու ազգային օրվա միջոցառումները տեղի կունենան 2026 թ. հոկտեմբերի 3-4-ը. Moldpres