Life

Երաժիշտն Էլեկտրագնացքում մոռացել Է 250 հազար ֆունտ արժողությամբ ջութակը. The Guardian

1 րոպեի ընթերցում

Երաժիշտն Էլեկտրագնացքում մոռացել Է 250 հազար ֆունտ արժողությամբ ջութակը. The Guardian

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բրիտանացի երաժիշտ Սթիվեն Մորիսը 250 հազար ֆունտ ստեռլինգ արժողությամբ հին ջութակը մոռացել Է Լոնդոն-Օրփինգթոն Էլեկտրագնացքում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է The Guardian-ը:

«Ես այդ բացառիկ գործիքի պահապանն Էի եւ հույս ունեի այն հանձնել մեկ ուրիշ ջութակահարի: Այժմ, ասես, ձեռքերս կտրած լինեն»,-պատմել Է Մորիսը:

Ջութակը, որը պատրաստվել Է Դեւիդ Թեքչլերի կողմից 1709 թվականին, գտնվում Էր սպիտակ պատյանի մեջ, որի ներսում եղել են վարպետի ինիցիալները: Այդ մասին երաժիշտը հայտնել Է տրանսպորտային ոստիկանության սպաներին:

Նրանք անմիջապես սկսել են դիտել տեսախցիկները, բայց գործիքը դեռեւս չի հաջողվել գտնել:

Սթիվեն Մորիսը ղեկավարել Է Մեծ Բրիտանիայի մի քանի երաժշտական անսամբլներ, ինչպես նաեւ որպես մենակատար հանդես Է եկել Թագավորական ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում