Life

Էդ Շիրանը դարձել Է Մեծ Բրիտանիայի մինչեւ 30 տարեկան ամենաբարձր վարձատրվող աստղը

1 րոպեի ընթերցում

Էդ Շիրանը դարձել Է Մեծ Բրիտանիայի մինչեւ 30 տարեկան ամենաբարձր վարձատրվող աստղը

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երաժիշտ Էդ Շիրանը դարձել Է Մեծ Բրիտանիայի մինչեւ 30 տարեկան ամենաբարձր վարձատրվող աստղը՝ գլխավորելով heatworld հրատարակության ամենամյա վարկանիշը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Divide համաշխարհային շրջագայության շնորհիվ Shape Of You հիթի 28-ամյա հեղինակը կրկնապատկել Է իր եկամուտը՝ 94 մլն ֆունտ ստեռլինգից, որը նա ուներ 2017 թվականին, մինչեւ 170 միլիոն: Վարկանիշի երկրորդ տեղն զբաղեցրել Է 30-ամյա դերասան Դենիել Ռեդքլիֆը, որը հայտնի Է Հարրի Փոթերի դերով: 2019 թվականին նա վաստակել Է 90 մլն ֆունտ ստեռլինգ: Երրորդ հորիզոնականն զբաղեցրել Է One Direction-ի նախկին մեներգիչ Հարրի Սթայլսը (25 տարեկան)՝ 64 մլն ֆունտ ստեռլինգ եկամուտով: Վարկանիշում նաեւ հայտնվել են դերասանուհի Էմմա Ուոթսոնը (57 միլիոն ֆունտ ստեռլինգ), գերմոդել Քարա Դելեւինը (39,5 միլիոն ֆունտ ստեռլինգ), Ռիտա Օրան (17 միլիոն ֆունտ ստեռլինգ) եւ ուրիշներ: Ընդամենը ցուցակում տեղ են գտել 30 բրիտանացի հայտնիներ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում