Life

Գիտնականները սուրճի նոր օգտակար հատկություն են հայտնաբերել

1 րոպեի ընթերցում

Գիտնականները սուրճի նոր օգտակար հատկություն են հայտնաբերել
ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սուրճի կանոնավոր գործածումը կարող Է հանգեցնել մի շարք հիվանդությունների վտանգի նվազեցման: Համապատասխան տվյալները հրապարակվել են ԱՄՆ-ի ԳաստրոԷնտերոլոգների կոլեգիայի կայքում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Բեյլորի Բժշկական քոլեջի մասնագետները հետազոտություն են կատարել 34 մարդու մասնակցությամբ, որի շրջանակներում վերցրել են հաստ աղու լորձաթաղանթի 97 բիոպսիաներ դրա տարբեր սեգմենտներից: Այնուհետեւ գինականները համեմատել են աղիներում տարբեր մանրԷների տարածվածությունը կոֆեինի բարձր (ավելի քան 82,9 միլիգրամ) եւ ցածր գործածությամբ մասնակիցների մոտ: Պարզվել Է, որ առաջին խմբի մոտ կան ավելի շատ «լավ» հակաբորբոքային Faecalibacterium и Roseburia մանրԷներ եւ ավելի քիչ վնասակար Erysipelatoclostridium մանրԷներ: Ինչպես նշում են հետազոտողները, աղիների միկրոբիոտի կազմն ու կառուցվածքը կարեւոր դեր Է խաղում սիրտ-անոթային հիվանդությունների, շաքարախտի եւ լյարդի հիանդությունների վտանգի նվազեցման գործում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում